Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Արցախի անվտանգությունն այսօր Ռուսաստանն է ապահովում, իսկ Մինսկի խմբի վերակենդանացումն ուզում են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը

Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները ժամանել են Երևան։ Մինչ այդ նրանք Բաքվում էին և հանդիպել են Ալիևի հետ, ով կոշտ գնահատականներ է տվել խմբի գործունեությանը։ Նա ասել է, որ ինքը չի հրավիրել համանախագահներին, և որ Մինսկի խումբը ոչ մի դեր չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ասել է, որ հակամարտության կարգավորումը ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկայում տարածաշրջանում բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել, և համաձայն եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ»,- ասել է նա:

Հատկանշական է, որ ռուս համանախագահը մյուսների հետ չի ժամանել Բաքու։ Ալիևը ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպմանը նույնությամբ կրկնել է ավելի վաղ Պուտինի ու Լավրովի գնահատականները խմբի գործունեության և նոր իրավիճակի մասին։ Թեև ստորագրվել է ընդամենը հրադադարի մասին հայտարարություն, սակայն Մոսկվան ու Բաքուն համարում են, որ սա հակամարտության կարգավորում է։ Նման գնահատականներ է տվել նաև Անկարան։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

– Պարոն Քեռյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների այցը տարածաշրջան։ Արդյոք կարծում եք, որ նման մթնոլորտում հնարավո՞ր է Մինսկի խմբի ֆորմատի վերականգնում։

Մինսկի խմբի շուրջ այժմ ստեղծված է հետևյալ իրավիճակը. միայն Հայաստանի որոշ շրջանակներ են այժմ շահագրգռված, որ Մինսկի խումբը մնա և ապագայում ինչ-որ հարցեր լուծի։ Հայաստանում ևս կա հիասթափություն, որովհետև 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չկարողացավ գտնել մի լուծում, որը չբերեր նման աղետի։ Ամեն դեպքում, պատերազմ տեղի ունեցավ, որի արդյունքում կնքվեց մի փաստաթուղթ, որը  և՛ պայմանագիր է, և՛ զինադադար։ Այն միակողմանիորեն, մոտ 90 տոկոսով բխում է Ադրբեջանի շահերից, ուստի Հայաստանում հույսեր կան, որ ինչ-որ պահի հնարավոր է  վերանայել այդ համաձայնագիրը։ Բայց լուրջ մարդիկ, որոնք քաղաքագիտությունից ու դիվանագիտությունից ինչ-որ բան են հասկանում, գիտեն, որ այդ պայմանագիրը չեղարկել հնարավոր չէ։ Սակայն որոշ մարդիկ կարծում են, թե կարելի է  մեղմացնել դրա որոշ կետեր։ Այս առումով որոշ շրջանակների, բացառված չէ, որ նաև կառավարության կողմից կան որոշակի սպասումներ Մինսկի խմբի հետ։

Կոնկրետ Ադրբեջանն այժմ ամեն ինչ կանի, որ այդ ձևաչափն ընդհանրապես չգործի, որովհետև իրեն պետք է  ձեռք բերածն ամրապնդել և ոչ վերանայել։ Բնականաբար, եթե Ադրբեջանն ընդունի Մինսկի խմբի վերադարձը բանակցությունների սեղան, դա կնշանակի՝ ինքը պետք է վերանայի իր ձեռքբերումները։ Այս առումով Ալիևը բավականին կոշտ ու անքաղաքավարի ճանապարհեց Մինսկի խմբի   երկու համանախագահներին։ Ինչպես նկատեցիք՝ ռուսաստանցի համանախագահը չկար, նրան փոխարինում էր տեղում Ռուսաստանի դեսպանը։ Ես այն տպավորությունն ունեմ, որ Մինսկի խմբի ռեանիմացիայի գործում այժմ ավելի շահագրգռված է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտությունը, որովհետև նրանք խաղից դուրս մնացին այս պատերազմի արդյունքների ամփոփման փուլում։ Բայց դա իրենց մեղքն է. Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական ընտրություններով և արհամարհեց այս պատերազմը, իսկ Ֆրանսիան տրադիցիոն կերպով միայն հայտարարություններով բավարարվեց։ Այսինքն՝ տարածաշրջանում ռեալ հարց լուծողը ռուս-թուրքական բանակցային ֆորմատն է դարձել։ Ռուսաստանի թևի տակ Հայաստանն է, Թուրքիայի թևի տակ էլ՝ Ադրբեջանը։ Երկուսի սուբյեկտայնությունն էլ բավականին իջել է։ Իմ տպավորությունն այն է, որ հարցերը լուծվում են ռուս-թուրքական բանակցային շրջանակների մեջ, և այս առումով շատ վատատես եմ, թե ընդհանրապես Մինսկի խումբն ինչ-որ բան կարող է անել։ Թերևս միայն մի պարագայում Մինսկի խումբը կարող է վերակենդանանալ։ Դա այն է, երբ աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի ունենան, Թուրքիան հեռանա Հարավային Կովկասից։ Այդ դեպքում մեր դաշնակից Ռուսաստանի միջոցով հնարավոր կլինի որոշ կետեր վերանայել։

– Ձեր կարծիքով՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին բավարարո՞ւմ է այն լուծումը, որը Ռուսաստանի ջանքերով ձեռք բերվեց։

Պարզ է, եթե իրենք Մինսկի խումբ են  վերակենդանացնում, նշանակում է, որ լուծումն իրենց ինչ-որ բանով չի բավարարել։ Նույնիսկ  արևմտյան որոշ շրջանակներ քննադատեցին վերջերս Ռուսաստանի  ու Թուրքիայի համագործակցությունը։ Ավելին՝ օրակարգի հարց է ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Հիշենք Միջերկրածովյան լարվածությունը, որտեղ Արևմուտքի բոլոր երկրները հանդես եկան Թուրքիայի դեմ, պաշտպանեցին Հունաստանի շահերը։ Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան խրամատի մի կողմում են, Արևմուտքը՝ մյուս։ Բայց միաժամանակ ռուս-թուրքական համագործակցությունը ինչքան էլ կա, միանշանակ չէ։ Այսինքն՝ ինչքան էլ իրար սիրում են, նույնքան էլ՝ ատում։ Սա նման է ֆիզիկայի հայտնի տեսությանը. երկու «պլյուս» բևեռներն ինչքան իրար մոտեցնում ես, այնքան իրար վանում են։ Պլյուս և մինուս լիցքերն իրար ձգում են, իսկ նույնանմանները՝  վանում։ Ռուս-թուրքական հարաբերությունները հենց այդպիսին են։ Ինչքան մոտենում են, այնքան խնդիրներ են առաջանում։ Իսկ խնդիրը, իմ կարծիքով, հետևյալն է. Ռուսաստանի սրտով չէ թուրքական դիկտատուրայի հաստատումն Ադրբեջանի վրա։ Այստեղ նաև փողի հարց կա, հանկարծ չլկտիանան, Բաքվի նավթի ու գազի էներգակիր հանգույցները վերցնեն իրենց ձեռքը։ Իսկ թուրքերը դրան ձգտում են։

– Այսինքն՝ մենք չե՞նք կարող հույս ունենալ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեզ կօգնեն կարգավիճակի հարցում։

– Կիլիկիայի պատմությունից սկսած՝ 700 տարի շարունակ պատմության փորձը ցույց է տվել, որ Արևմուտքը մեզ կարող է միայն բարոյական աջակցություն ցույց տալ։ Դուք կարո՞ղ եք մեկ այլ օրինակ բերել, երբ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտաիան, եվրոպական այլ երկրներ տարածաշրջանում մասնակցած լինեն  ռազմական գործողությունների, զինվոր տան և այլն։ Հիմա էլ նրանց ակտիվությունը պայմանավորված է  բացառապես իրենց քաղաքական շահերով։ Իհարկե, բացառված չէ, որ իրենց շահը համընկնի մեր շահերի հետ։ Բայց քանի դեռ Ռուսաստանը տարածաշրջանում է, այստեղ ունի ռազմակայան ու փաստացի այսօր մեր անվտանգության միակ երաշխավորն է՝ այլ խաղացողներ չկան։ Այսօր Հայաստանը չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Տեսեք՝ 30 տարի շարունակ դատարկաբան գաղափարախոսական թեզեր առաջ տարանք, թե Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, բայց սա զուտ ինքնաբավարարում էր։ Ադրբեջանն այս ընթացքում զինվում էր, ձեռք էր բերում ԱԹՍ-ներ։ Երեկ ես նույնիսկ կարդացի, որ տիեզերական կայաններ ունեն, որով մեր տարածքները հսկում են։ Մենք չունենք ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանությունը զրո է, մնացած հրթիռային  համակարգերն էլ քանակով ու որակով շատ են զիջում։ Տեսեք՝ Սամվել Բաբայանի հարցազրույցը. մարդն ասաց, որ պատերազմը սկսելուց 15 րոպե հետո հայկական հրետանին ու հակաօդային պաշտպանությունը ոչնչացված են եղել։ Դա ասում է պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը, ամեն ինչից տեղյակ մարդ։ Հիմա Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, ու մենք պարզապես իրավունք չունենք այդ մարդկանց կյանքի հետ խաղալու։ Թող Ռուսաստանը պահի այդ մարդկանց կյանքի, ապրելու իրավունքը, իսկ Հայաստանը թող մտածի իր զարգացման մասին՝ ինչպես զարգացնի իր հարաբերությունները հարևան երկրների հետ, չընկնի էքստազի մեջ, վերջ տա պարծենկոտությանը։ Տեսեք՝ այսօր  «Սասնա ծռեր»-ը երթ է անում դեպի ԱԳՆ, պահանջներ ներկայացնում Մինսկի խմբին ու վանկարկում՝ «Ո՛չ ռուս-թուրքական օկուպացմանը»։ Այսինքն՝ հիմա նոր ճակա՞տ են բացում մեր դեմ, սա ի՞նչ գործողություն է այս փուլում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում