Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Եթե խոսքը հայկական ԽՍՀ նախկին սահմանների մասին է, դա շատ լուրջ վտանգ է իրենից ներկայացնում. Կապանի քաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

– Պարոն Փարսյան, Սյունիքի մարզի բնակավայրերը, այդ թվում՝ Կապանը, պահանջում են վարչապետի հրաժարականը: Այստեղ կա՞ ուղղորդում՝ հաշվի առվելով, որ անընդհատ շոշափվում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, նախորդ մարզպետներն են հրահրում համայնքի ղեկավարներին:

– Շատ բան են ասում և շատ սխալ են ասում, որևէ ուղղորդում չկա:

– Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Սյունիքն է միայն այդպիսի ակտիվություն դրսևորում, մյուս մարզերում հրաժարական պահանջող հայտարարություններ չկան:

– Որովհետև մենք համայնքի բոլոր ղեկավարներով իրար հետ ընկերություն ենք անում: Բացառություն է Գորայքը: Բոլոր խոշորացված համայնքները միացել են պահանջին: Հայտարարությունն արվել է Սյունիքի 7 համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից, իսկ գյուղի վարչական ղեկավարներին մենք այդ հարցով չենք դիմել:

Հիմա առաջնային լուծման կարող ի՞նչ խնդիրներ կան, որոնք իշխանությունը բարձիթողի վիճակում է թողել:

– Առաջնայինը սահմանային խնդիրներն են: Մեզ մոտ ոչ այնքան նյութական, որքան անվտանգության հետ կապված խնդիրներն են, որոնք, բնականաբար, ամենագլխավոր հարցն է: Մենք ներկա դրությամբ հակառակորդից եկող այդ վտանգը չեզոքացրել ենք՝ սահմաններին դիրքավորվելով:

Եթե Հայաստանի ղեկավարն այլ մարդ լիներ, այս հարցն ուրիշ ձև լուծում կստանա՞ր:

– Ես կարծում եմ՝ հնարավոր է՝ ուրիշ ղեկավար լիներ, պատերազմ պարզապես չլիներ, որովհետև այս ամեն ինչը պատերազմ լինելու հետևանքն է:

Բայց Ադրբեջանը արդեն տասնամյակներ շարունակ զինվում էր և անընդհատ հայտարարում, որ զենքով հետ է վերցնելու տարածքները:

– Բայց մյուս կողմից Ադրբեջանը բանակցում էր ու ցանկանում էր բանակցել: Բնականաբար, ուզում էր առանց որևէ մարտական գործողությունների հարցի լուծումն ստացվեր: Իսկ հիմա ունենք շատ վատ վիճակ. Արցախի մի մեծ հատվածը կորցրել ենք, ունենք մեծ թվով ռազմագերիներ, հազարավոր զոհեր, Հայաստանի Սյունիքի մարզն էլ վտանգի տակ է և հատկապես մարզկենտրոնը: Ինչի՞ մասին է խոսքը:

Իսկ արտագաղթը կարո՞ղ է խորանալ Սյունիքից՝ հաշվի առնելով անվտանգային խնդիրները:

– Տեսեք, նոյեմբերի 10-ից բոլոր մարտական գործողությունները դադարեցված են՝ ստորագրված հայտարարության հիման վրա: Ըստ համաձայնագրի՝ Արցախի 3 շրջան վերադարձվում է Ադրբեջանին՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար: Դրանից հետո կամ այդ ընթացքում մարտական գործողություններով էլ հարց չի լուծվում, հարցերը պետք է լուծեն դիվանագետները: Բանակցությունների կամ երկխոսության արդյունքում պետք է Սյունիքի մարզի, մասնավորապես մարզկենտրոնի համար անվտանգության երաշխիքներ լինեն:

Վարչապետը նման երաշխիքներ չի՞ տալիս:

– Ես իր կողմից ոչ մի նման բան չեմ տեսնում: Որևէ գործողություն այդ ուղղությամբ չեմ տեսնում: Ավելի շատ լսում եմ այն, որ պետք է Հայաստանի սահմաններով սահմանազատումն իրականացվի: Եթե խոսքը հայկական ԽՍՀ նախկին սահմանների մասին է, դա շատ լուրջ վտանգ է իրենից ներկայացնում:

Գյուղեր կա՞ն, որոնք այդ ամենի արդյունքում կարող են անցնել Ադրբեջանին:

– Ոչ: Մենք ոչ մի քառակուսի մետր չենք զիջել հայկական հողերից ու չենք էլ զիջելու: Խոսքը դրա մասին չի, խոսքն անվտանգության գոտի ձևավորելու մասին է: Հիմա մենք ապահովել ենք: Խնդիրն այն է, որ ամեն ինչ այդպես մնա: Կամ՝ եթե ինչ-որ փոփոխություն է լինելու, երաշխիքներ տրվեն, որ մեր բնակչության անվտանգությունն ապահովվելու է: Սա է ամբողջ խնդիրը, դրանից հետո նոր կարող ենք խոսել այլ, այդ թվում՝ նյութական խնդիրների մասին: Բնականաբար, նյութական խնդիրներ էլ կան, այդ թվում՝ տարածքների կորստի հետ կապված: Արոտավայրերի կորստի պատճառով անասնապահության խնդիր է առաջացել: Մենք այս ամենի դառը հետևանքները դեռ զգալու ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում