Wednesday, 15 07 2026
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրը մոտենում է ավարտին

Հայաստանում 2008 թվականից իրականացվող աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրը մոտենում է ավարտին: Ծրագրի հերթացուցակում գտնվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը վերջնական փուլում է: Այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Այս տարվա ընթացքում պետությունը նախատեսել է 3 մլրդ դրամ ֆինանսավորում, որով Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ևս 229 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի: Այդ աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին: Սկզբում փաստաթղթավորման աշխատանքներն են, հետո՝ բուն շինարարական: Մենք արդեն համայնքներում ունենք տարբեր աստիճանի շենքեր: Կան և ավարտվածներ, կան, որ մոտ են այդ փուլին: Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտին հասցնելուց հետ կհանձնվեն շահառուներին»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Նշված 229 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելուց հետո, կհամարվի, որ 2008 թվականին մեկնարկած, պետական ծրագրի շահառուների ցանկում հերթագրված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական ծրագիրն ավարտվում է:

«Հաճախ բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների մոտ թյուրընկալում է առաջանում այս հարցերի հետ կապված, պետք է ընդգծել, որ խոսքը բացառապես այս ծրագրի շահառուների մասին է»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Ամփոփելով աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքները՝ Տանյա Արզումանյանը նշեց, որ ծրագրով շահառու է ճանաչվել ընդհանուր 5 հազար 406 ընտանիք: Այս շահառուները Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի բնակավայրերից են: 2008-2017 թվականների ընթացքում լուծվել էր 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում բնակարանային պայմանների բարելավման համար: Այդ փուլում քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորություններն ավարտվել էին:

Վերջին երեք տարվա համար մնացել էին աղետի գոտու գյուղական բնակավայրերի ընտանիքների խնդիրները: 2018 թվականին այդ նպատակով հատկացվել էր 460 մլն դրամ, որի շնորհիվ լուծվել էր 51 ընտանիքի բնակարանային խնդիր: 2019 թվականին բյուջեով հատկացվել էր 560 մլն դրամ, որի շրջանակում մեկնարկել էր 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում: Դրանից բացի, ծրագրի շրջանակում նախորդ տարիներին կային կառուցված ևս 31 ընտանիքի տներ, որտեղ շինարարական աշխատանքները մինչև վերջ հասցված չէին: Դրանք ևս ավարտին հասցվեցին:

2019 թվականի աշնանը որոշում կայացվեց, որ շահառուների բնակարանների խնդիրը, ըստ ուղղությունների, պետք է որոշվի հենց նրանց շրջանում կատարված հարցման արդյունքում: Այն ընտանիքները, որոնք ընտրեցին ֆինանսական աջակցության տրամադրումը, որպես բնակարանային խնդրի լուծում, 2019 թվականի տարեվերջին նրանց համար պահուստային ֆոնդից հատկացվեց 1.29 մլրդ դրամ: Դրա հաշվին մեկնարկեց 227 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման գործընթաց: 2020 թվականին էլ բյուջեով նախատեսվեց 3 մլրդ դրամ և այժմ իրականացվում են բնակելի տների կառուցման աշխատանքներ: Վերջին երեք տարիներին 5 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում