Friday, 10 07 2026
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել

Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության (Ուրարտու) պատմական կառույցների ավերակներ։

Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը խորհրդարանում հարց է բարձրացրել Վանա լճի ափին հայտնաբերված պատմական նավահանգստի և  պատմական այլ ավերակների մասին, որոնք ակնկալվում է, որ պետք է պաշտպանության տակ անցնեն։

«Վերջին շրջանում ամբողջ երկրում տեղումների նվազման հետ մեկտեղ, Վանա լճի ջրի մակարդակը նույնպես նվազել է, ինչի արդյունքում ջրի երես դուրս եկան լճի Արճեշ (Էրչիշ) շրջանի ափին գտնվող պատմական նավահանգստի ավերակները, որոնք, ըստ գնահատումների՝ մնացել են Ուրարտական կամ Արարատյան թագավորության ժամանակաշրջանից։ Հայտնաբերված պատմական նավահանգստի պատերը ներդաշնակ են իրենց հարևանությամբ գտնվող ուրարտական այլ ավերակների հետ, և ես ակնկալում եմ, որ այս թանկարժեք պատմական գանձը կհետազոտվի և կպաշտպանվի նաև զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով»,- ասել է պատգամավոր Գյոքը։

Նոյեմբերի 18-ին Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել էր Ականց (Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում