Thursday, 06 06 2024
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով

Հեղափոխությունը արտոնված խաղ էր՝ ամենաանփորձի ձեռքը տալ երկիրը և նրա օրոք հանձնել Արցախը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ ՉալըքմանԳավրիլոֆը։

– Որքանո՞վ է հայերի անվտանգությունը Թուրքիայում ապահովված: Արդյո՞ք այս պատերազմից հետո ինչ-որ բան փոխվել է, թե՞ ոչ:

– Հայերի անվտանգությունը Թուրքիայում օրենքներով ամրագրված է, ուրիշ ոչ մի կերպով: Մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, թղթի վրա հավասար իրավունքներ ունենք, բայց կարող են լինել դեպքեր, երբ անհատական մոտեցում լինի և զանց առնվի: Դա բացառելու երաշխիք չկա:

– Տեսակետ կա, որ Պոլսո պատրիարքարանը կարող է Ադրբեջանում հայ գերիների հարցով դիմել Էրդողանին: Նման քայլ հնարավո՞ր է առհասարակ:

– Պոլսո պատրիարքը նույնիսկ իր հոտի հարցերով չի դիմում Էրդողանին, նա պետք է Հայաստանի հարցերո՞վ զբաղվի: Դա շատ զավեշտալի և ուտոպիստական երազանք է: Կրոնավորները իրենց փափուկ աթոռները շատ են սիրում և իրենց հանգիստը չեն խանգարի: Տվյալ պատրիարքարանը բացարձակապես խամաճիկ է:

Այսինքն՝ այդ առումով Արամ Աթեշյանից հետո որևէ փոփոխություն չկա՞:

– Որևէ փոփոխություն չկա: Դե, պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանին օգտագործեցին, հիմա էլ նոր պատրիարքը եկավ, նրան են օգտագործելու:

Այսինքն՝ չպե՞տք է ակնկալել, որ պատրիարքը որևէ հայամետ քայլ կանի:

– Միմիայն վերջերս քարոզչություն էր արել պատերազմի մասին, շատ վատ չէր: Կարող եմ ասել, որ կարելիից ամենալավն էր: Եթե չեմ սխալվում՝ Մարգար Եսայանի հուղարկավորության ժամանակ էր, որ պատերազմի թեժ օրերին էր: Օբյեկտիվ լինելով ասեմ, որ շատ վատը չէր խոսքը, չնայած ես նրա ձայնն անգամ լսելու ցանկությունը չունեմ:

Այս օրերին հայերի շրջանում կայի՞ն մարդիկ, որ ուզում էին Հայաստան վերադառնալ, վտանգներ են տեսնում:

– Եթե խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ապա պետք է ասեմ, որ Covid-ի պատճառով նրանք արդեն իսկ աշխատանքի լուրջ խնդիրների առջև էին կանգնել: Շատերը, որոնք տներում մաքրություն էին անում, իրենց աշխատանքը կորցրին, գործ չկար, փող չկար, հետևաբար՝ շատերը վերադարձան Հայաստան, քանի որ Թուրքիայում ապրելն ավելի թանկ է տնտեսական առումով: Արդյունքում մոտ 250-300 հոգի դեռևս նախորդ տարվա մայիսին վերադարձան: Իսկ այս պատերազմի շրջանում վախից առաջացած հոսք եղավ դեպի Հայաստան: Մոտ 500-600 մարդ գնացին Հայաստան: Այս դեպքում պատճառը իրենց անվտանգ չզգալն էր:

– Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի քաղաքականությունը հայերի նկատմամբ, Կովկասում իր նկրտումների ֆոնին:

– Էրդողանն իր ձայնը բավականին կորցրել է և այդ պատճառով ստիպված է ազգայնամոլների կուսակցության հետ կոալիցիա մտնելու, և որոշ չափով սանձերը մյուսների ձեռքն է անցել: Անշուշտ, այնպես չէ, որ ինքը շատ համակրանքով է նայում ազգային փոքրամասնություններին կամ քրիստոնյաներին, բայց հիմա բոլորովին ստիպված է ազգայնամոլ քաղաքականություն վարել: Նա հիմա բացահայտ ազգայնամոլ և կրոնամոլ քաղաքականություն է վարում:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության վերաբերյալ:

– Հեռվից խոսելը շատ հեշտ է: Անշուշտ, հիասթափություն կա, բայց պետք է ասել, որ օրերից մի օր սա պետք է լիներ, որովհետև եթե 30 տարի երկրի ղեկավարները երկրի փողերը մոնտեկառլոներում, չգիտեմ որտեղերում ծախսելու փոխարեն Ադրբեջանի պես անեին, շնորհքով զինվեին, գուցե այսպես չլիներ: Այո՛, մենք առաջին պատերազմում հաղթեցինք, որովհետև այն ժամանակ Թուրքիան մատը չէր խոթել այդ պատերազմի մեջ: Թուրքիան խաղալիք երկիր չէ, սոսկալի ուժ ունեցող երկիր է: Թուրքերը պատերազմը լավ իմացող ժողովուրդ են: Պատմությունը երբ նայում ենք, մենք ոչ պատերազմի մեջ ենք վարպետ եղել, ոչ դիվանագիտության մեջ: Մենք չենք կարողանում պատմությունից դասեր քաղել: Բազմաթիվ երիտասարդների, երեխաների արյուն թափվեց, վասն ինչի՞: Սա շատ մեծ խաղ էր: Իմ կարճ խելքով, ես հիմա արդեն մտածում եմ, որ անգամ թավշյա հեղափոխությունը արտոնված խաղ էր՝ ամենաանփորձի ձեռքը տալ երկիրը և նրա օրոք հանձնել տալ Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում