Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Փաշինյանին չի ներվելու այն, ինչի մեջ նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակումների շարք է սկսել, որտեղ փակագծեր է բացում և ներկայացնում, թե ինչ եղավ, ինչպես եղավ, նաև խոսեց այն մասին, թե ինչու Մոսկվա չեն մեկնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղքը իր վրայից այլ անձանց վրա կենտրոնացնել, չնայած այն հանգամանքին, որ այն անձինք, որոնց նա անդրադարձել է վերջին գրառումներում, պակաս դերակատարություն չեն ունեցել այս ամենի մեջ իրենց կառավարման շրջանում:

«Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա է այդ մասին խոսում, ստեղծված իրավիճակի մասին նա պետք է խոսեր պատերազմից առաջ:

Փաշինյանը քաղաքացիներին խոստացել էր, որ եթե Արցախյան խնդրի լուծման տարբերակ լինի, կհավաքի ժողովրդին Հանրապետության հրապարակում, և ժողովուրդն ինչպես կորոշի, այդ քայլերն էլ կձեռնարկվեն, բայց Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր այս գլխավոր խոստումը:

Փաշինյանն այս գրառումներով փորձում է դավաճանի պիտակից ձերբազատվել և տպավորություն ստեղծել, որ այն ինչ արել է, ժողովրդի մեջքի հետևում չի արել»,- նշեց Մարտիրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին անդրադարձել են ՀՀ և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահների գրասենյակները: «Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում արձագանքել ազգակործան պատուհասի  հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է թող դուրս տա, միևնույն է, նա արդարանալու ճար չունի հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- նշել է Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Երկրորդ նախագահի գրասենյակից էլ նշել են, որ «սուտն ու նենգափոխումը անբաժան են Նիկոլից:

Անդրադառնալով այս դիտարկումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ սա ոչ միայն վիրտուալ պատերազմ է, այլ նաև այս արձագանքներով նախկին նախագահները փորձել են պատասխանատվությունն իրենց վրայից կենտրոնացնել Փաշինյանի վրա, բայց այս ամեն ինչի պատճառը առնվազն վերջին քառորդ դարում տեղի ունեցած իրադարձություններն են:

«Փաշինյանին չի ներվելու ժողովրդի հետ ազնիվ չլինելը, ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելը, նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ ժողովրդին խաբելու համար, նույնի համար ինքն է պատասխան տալու»,- ընդգծեց Մատիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում