Monday, 06 05 2024
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ

Ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու խոշոր սեփականատերերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների, մի շարք խոշոր գործարարների հետ, քննարկելով ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու, ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Հատկանշական է մի հանգամանք, որ խոսքը ոչ թե հավաքական, այլ առանձին-առանձին հանդիպումների մասին է, ինչը, թերևս, վկայում է խոսակցության առարկայականության մասին: Թե հատկապես ինչ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել շատ կոնկրետ գործարարների հետ, կարող ենք միայն ենթադրել կամ եզրակացնել, թեկուզ դատելով գործարարների ցանկից: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ կառավարության հաղորդագրության, հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի, «Սպայկա» ընկերության ղեկավարի, նախկին ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Եղել են իհարկե մի քանի այլ հանդիպումներ, և հնարավոր է շարքը կլինի շարունակվող: Բավականին բազմազան կամ բազմերանգ ցանկ է, հաշվի առնելով գործարարների թ՛ տնտեսական և թե՛ այսպես ասած քաղաքական հետագիծը, ընդ որում՝ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքաղաքական բարդ իրավիճակում ձևավորել որոշակի տնտեսական բազա կամ հենարան: Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ ներկայացրել է 15 կետից կազմված ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի վերականգնմանը: Անկասկած է, որ այդ քարտեզը իրականություն կարող է դառնալ մի քանի կարևոր հանգամանքի պայմաններում՝ հասարակական հենարան, ֆինանսատնտեսական հենարան և ուժային հենարան: Հասարակական հենարանի հարցը բավականին հակասական է: Անկասկած է, որ ծանր պարտությունը լրջորեն նվազեցրել է վարչապետի հանրային վստահության աստիճանը: Թե որքան կամ մինչև ուր, դժվար է ասել՝ Հայաստանում սոցիոլոգիան հանրայնորեն վստահելի ինստիտուտ չէ տարիներ ի վեր: Այստեղ, սակայն, էական է թերևս այն, որ հանրային շատ, թե քիչ շոշափելի վստահություն չունի որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատող և հրաժարական պահանջող ուժերը: Սա ստեղծում է որոշակի բալանս և Նիկոլ Փաշինյանի համար էապես չեզոքացնում հանրային վստահության խնդիրը:

Ուժային հենարանի առումով խնդիր ներկայումս չի նկատվում, դատելով վերջին օրերին ծավալվող զարգացումներից: Իհարկե, դա ինքնին չի նշանակում, որ իքս պահից այդ խնդիրը կարող է չառաջանալ՝ հաշվի առնելով այն, որ այստեղ, թերևս, ամենևին երկրորդական չէ երրորդ կողմի՝ Ռուսաստանի դերը: Ակնառու է, որ Հայաստանում ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխություն Ռուսաստանը ներկայումս չի խրախուսում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն բարդ է ասել, թե որքան կմնա Մոսկվան այդ դիրքորոշման մեջ: Դա էլ, իհարկե, պայմանավորված է մի հանգամանքով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիր և այդ առնչությամբ Ռուսաստանի խնդիրներ ու նպատակներ: Այժմ վարչապետ Փաշինյանն, ըստ ամենայնի, ձեռնամուխ է լինում տնտեսական հենարանի կազմավորմանը, որը նրան անհրաժեշտ է առնվազն ճանապարհային քարտեզի արդյունավետություն ապահովելու համար՝ ակնկալիքով, որ հաշվետու ժամանակահատված հասնելու դեպքում՝ 2021 թվականի հունիս, հնարավոր կլինի կայունացնել հանրային տրամադրությունները: Մյուս կողմից, անշուշտ, առաջանում է հետևյալ հարցը, հաշվի առնելով ներհայաստանյան իրողություններն ու ավանդույթները, թե գործարարների համար որքան է լինելու երաշխավորված իրավիճակն ու հետագա կայունությունը, որովհետև աքսիոմատիկ է, որ ոչ ոք չի գնա խոշոր ներդրումների պետական և քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների չկայացածության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում