Friday, 07 06 2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում

Ինչի՞ է պատրաստ Հայաստանը նոր իրավիճակում

Հայաստանի նոր արտգործնախարարի նշանակման առնչությամբ հանրությունն արդեն սկսել է հարցադրումներ ու քննարկում, թե ինչ խնդիրներ պետք է դրվեն նոր արտգործնախարարի առաջ: Իսկ ի՞նչ խնդիրներ պետք է դրվեն ռազմական պարտություն կրած և այդ պարտության հետևանքով Արցախի կեսից ավելին կորցրած պետականության արտգործնախարարի առաջ: Ընդհանրապես, նոր արտաքին գործերի նախարարի խնդիրներն ու անելիքները դիտարկելու համար թերևս պետք է հասկանալ՝ իսկ ի՞նչ խնդիրներ էին դրված նախորդի առաջ, և դրանցից որոնք են լուծվել, կամ որոնք են, որ չեն լուծվել: Ընդհանրապես, որն է Հայաստանի, հայկական պետականության արտաքին քաղաքական խնդիրը ոչ միայն Արցախի հարցում, այլ ընդհանրապես պետական քաղաքականության: Այն, որ այդ հարցադրումը, մեղմ ասած, առկա է եղել մինչև արցախյան երկրորդ պատերազմ և կապիտուլյացիա, բավականին թափանցիկ ակնարկով հաստատեց անգամ ՌԴ նախագահը, որն իր օրերս տեղի ունեցած հարցազրույցում նշում էր, որ պատերազմի հարցում էական գործոն է եղել այն, որ Արցախի անկախությունը չէր ճանաչել անգամ Հայաստանը:

Այլ կերպ ասած, Պուտինն ակնարկում էր Արցախի հարցում հայկական քաղաքականության կոնցեպտուալ անհասկանալիության մասին: Եվ որքան էլ մենք խնդիրը դիտարկենք այն համատեքստում, որ Հայաստանը, մշտապես լինելով ռուսական գերազդեցության գոտում, իր մոտեցումները չափել է Ռուսաստանից հավանության հնարավորությամբ և, եթե չի ճանաչել Արցախը, ուրեմն չի ունեցել հավանության ակնկալիք, միևնույն է՝ պետությունը անգամ իր համար ողնաշարային նշանակության հարցում ավելի քան քառորդ դար չի ունեցել կոնցեպտուալ մոտեցում: Կամ այդ մոտեցումը եղել է ժամանակ ձգելը, կամ, այլ կերպ ասած՝ թող ներվի տափակաբանությունը, այդ մոտեցումը եղել է մոտեցում չունենալը: Երբ այսօր խոսվում է նոր արտաքին գործերի նախարարի, դիվանագիտության կարևորության, խնդիրների մասին, նախ պետք է հասկանալի լինի հենց դա՝ ի՞նչ կոնցեպտուալ մոտեցում է դավանում Հայաստանը, և ընդհանրապես՝ ներկայիս իրավիճակում Հայաստանն ունա՞կ է անել դա, ապահովել այդպիսի «դավանանք»: Որովհետև այդ կարգավիճակում գործնականում, թերևս, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն է, և այս պահին, կարծես թե, նկատելի չէ որևէ շոշափելի այլ ուղենիշ: Խոսակցությունը, որ պետք է գերխնդիր լինի Արցախի կարգավիճակի հարցը օրակարգում դնելը, դարձյալ մնում է օդում կախված, ինչպես մինչև պատերազմը, որովհետև դարձյալ մնում է հարցը՝ իսկ այդ օրակարգի առնչությամբ Հայաստանն իր քայլերի ինչպիսի՞ կոնցեպտուալ պատկերացում ունի, եթե, օրինակ, որևէ պետություն չի ճանաչում անկախությունը: Որովհետև, եթե Հայաստանը արցախյան հարցում պետք է գործի նույն տրամաբանությամբ, ինչպես գործել է մինչև պարտված պատերազմը, ապա դա կլինի ոչ թե արտաքին քաղաքականության, այլ քաղաքական անմեղսունակության դրսևորում: Հետևաբար՝ ինչի՞ է պատրաստ Հայաստանը նոր իրավիճակում, առավել ևս՝ ծանր իրավիճակում: Այդ հարցին առայժմ չի պատասխանում թե՛ իշխանությունը, թե՛, այսպես ասած, ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում