Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Արցախյան հիմնախնդիրը կարգավորվեց ռուս-թուրքական պայմանավորվածությամբ՝ «2-2» ձևաչափով

Լեռնային Ղարաբաղի, այն է՝ մեր համազգային հիմնախնդրի վերաբերյալ վերջին տասնամյակների զարգացումները և այդ զարգացումների շուրջ որոշում կայացնողների քաղաքական պատկերացումները և ամբողջական մոտեցումները ստեղծված իրավիճակին անհամարժեք էին, և արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շոշափում է թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ աշխարհաքաղաքական շահեր և հետաքրքրություններ: Այս տարածաշրջանով են անցնում բազմաթիվ էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաներ, այս տարածաշրջանը Մերձավոր Արևելքի հանգուցային կետերից է: Տևական ժամանակ մենք գործ ունեինք սառեցված հակամարտության հետ:

Ինչպես տեղի ունեցավ Հարավային Կովկասի անվտանգային համակարգի փլուզումը և ինչպես ստացվեց, որ Թուրքիան ակտիվ և ագրեսիվ կերպով ներխուժեց և իրականացրեց իր ծրագիրը, և ինչպես եղավ, որ մեր որոշում կայացնողները չկարողացան ո՛չ կանխատեսել նման սցենար, ո՛չ էլ արդյունավետ կերպով կանխել կամ գոնե հակազդել այս բոլոր զարգացումներին:

Տևական ժամանակ մենք ապրում էինք այն մտայնությամբ, որ ղարաբաղյան խնդրի սառեցված վիճակը կամ անվտանգային ստատուս քվոն ապահովվում է հայկական բանակի կողմից, դա այդպես էր, բայց մասամբ… Այս ողբերգական իրադարձությունը ցույց տվեց, որ մենք ի վիճակի չենք դիմակայելու թուրքական բանակին: Այսինքն՝ անվտանգային համակարգը Հարավային Կովկասում մեծամասամբ պայմանավորված էր աշխարհի ուժային կենտրոնների միջև առկա համաձայնությամբ՝ առ այն որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընթանա բանակցային գործընթացի շրջանակներում…

Արցախյան հիմնախնդիրը կարգավորվեց ռուս-թուրքական պայմանավորվածությամբ՝ «2-2» ձևաչափով»,- նշեց Անտինյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում