Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

«Արարատցի «Ոսկի Տղան», ինչպես կոչել են նրան դիրքերում, չխնայեց ամենաթանկը՝ կյանքը՝ ընկերների համար լինելով թե՛ զինվոր, թե՛ բժիշկ»

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Գրիգորյանը պատերազմի առաջին իսկ օրվանից, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Թողնելով ուսումն ու ընտրելով զենքը՝ Անդրանիկը բռնեց անմահության ճանապարհը…

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, 1996թ. դեկտեմբերի 16-ին։ Ծնողները պատմում են, որ նա միշտ էլ աչքի է ընկել համառությամբ, ապրել է իր սկզբունքներով, չի ընկրկել դժվարություններից, եթե որոշել՝ ուրեմն գործել է: Բանակը շատ է սիրել, միշտ ցանկացել է կրկին ծառայել: Անդրանիկը սիրել է նաև գրքեր նվիրել. նրա համոզմամբ՝ ամենալավ նվերը գիրքն է: Ապագա բժիշկն ասմունքում էր, ներկայացումներ բեմադրում՝ խաղալով գլխավոր դերերում։

Դպրոցում սովորած տարիներին մասնակցել է ռազմագիտության օլիմպիադայի հանրապետական փուլին, ունեցել է հաջողություններ։ Փոքր հասակից նվիրված է եղել ռազմական գործին։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախում։ Մասնագիտությամբ կապավոր է եղել։ Հայոց բանակում ծառայելու տարիներին ստացել է մի շարք պարգևներ, այդ թվում՝ «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշաններ։ Ուներ ավագ սերժանտի կոչում։ Մեր օրերի հերոսը մասնակցել է նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին` կրկին լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը Անդրանիկին բնութագրում է որպես աշխատասեր, ընտանիքին օգնող, լավ սովորող ուսանող.

«Դեկանատ էր գալիս միշտ կենսախինդ։ Կյանքով լցված էր և պատրաստ բազում դժվարություններ հաղթահարելու»: Կուրսընկերուհին՝ Լիլիթ Առաքելյանը նշում է, որ շատ վստահելի մարդ էր՝ նախաձեռնող, շուտ կողմնորոշվում էր տարբեր իրավիճակներում:

«Շատ ենք ափսոսում նրա կորստի համար: Շատ բարի էր, շփվող, ընկերասեր: Բնավորության համաձայն` չսպասեց, թե մյուսներն ինչ կասեն կամ ինչ կանեն, որոշեց, որ ինքը պետք է գործի ու գործեց: Միշտ զանգում էր դիրքերից ու ասում՝ չտխրեք և դասերը լավ կսովորեք»,-ցավով պատմում է Լիլիթը: Անդրանիկի մյուս համակուրսեցին՝ Անահիտ Բաբայանը շեշտում է՝ ապրեց կարճ, բայց բովանդակալից։

«Անհնար է լիովին պատմել Անդրանիկի մասին. խոսքերը քիչ են, ճանաչել էր պետք։ Անդրանիկը նրբանկատ էր, տեսնում էր անտեսանելին: Երբ զգում էր մեկն իր օգնության կարիքն ունի, անելիքները թողնում ու ամբողջ էությամբ դառնում էր օգնություն։ Լռում էր, երբ հասկանում էր խոսքը կցավեցնի: Շատ էր սիրում երեխաներին, ծով բարություն էր։ Մարդկանց լավ էր ճանաչում։ Ցանկացած խնդիր կարողանում էր խորքից դիտարկել, տարբերվում էր իր հասուն մտքով, դատողությամբ, եռանդով, անտրտունջ աշխատելու կարողությամբ, ընկերոջ ու անծանոթի կողքին կանգնելու իր անձնվեր պատրաստակամությամբ։ Արարատցի «Ոսկի Տղան», ինչպես կոչել են նրան դիրքերում, առանց երերալու, առանց երկմտելու չխնայեց ամենաթանկը՝ կյանքը՝ ընկերների համար լինելով թե՛ զինվոր, թե՛ բժիշկ»,- պատմում է Անահիտը: Անդրանիկը՝ հայրենիքի համար իր նվիրական պարտքը կատարել է Ջրականում (Ջաբրայիլում)։

Հնարավորություն է ունեցել մի քանի օրով հետ դառնալու, բայց մենակ չի թողնել իր զինակից ընկերներին: Ստանալով բեկորային վնասվածք զոհվել է՝ անավարտ թողնելով բազմաթիվ չիրականացած երազանքներ ու նպատակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում