Saturday, 04 05 2024
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Սահմանադրական փոփոխությունների ժամկետները կրկին կերկարաձգվե՞ն. Հայեցակարգը դեռ պատրաստ չէ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը  հոկտեմբերի վերջին պետք է ներկայացներ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Այդ ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել էր, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայեցակարգը դեռ պատրաստ չէ։ Մասնագիտական հանձնաժողովին հատկացված ժամանակացույցը թերևս կրկին կփոփոխվի։

Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց՝ պարզելու համար, թե ինչ նոր ժամկետներ են սահմանվելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի համար, և արդյոք հնարավո՞ր է, պատերազմական իրավիճակով պայմանավորված, փոփոխություններ կատարվեն հայեցակարգում։

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական իրավիճակը փոփոխել է հանրային իշխանության, հանրային կառավարման և սահմանադրականության բնագավառում առկա մարտահրավերները:

«Պատերազմական իրավիճակի առաջնահերթություններով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերը ռազմական դրության պայմաններում չեն կայացել:

Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին»,- ասաց Մանասանը։

Մեր դիտարկմանը՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ որքանո՞վ ակտուալ կլինի արդեն իսկ քննարկված հայեցակարգը, որքանո՞վ այն կարող է համապատասխանել պատերազմից հետո Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին՝ սկսած կառավարման համակարգից, վերջացրած կառավարման այլ ուղղություններին առնչվող հարցերով, և հնարավո՞ր է, իրավիճակով պայմանավորված, փոփոխություններ կատարվեն հայեցակարգում, Մանասյանն ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից վերջինիս աշխատանքների հետագա տեսլականի հստակեցման հանգամանքը պետք է կանխորոշվի հանձնաժողովի կողմից, ինչի առնչությամբ  թերևս կլինի պաշտոնական տեղեկատվություն: Գոյություն ունեցող պայմաններում սահմանադրական զարգացումների առաջնահերթությունների առնչությամբ անձամբ իր տեսլականը նա պատրաստվում է  ներկայացնել առաջիկայում։

Մասնագիտական հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հավանաբար առաջիկայում մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները կվերսկսվեն։ Նա նշեց, որ  կար թեմա, որը դեռ չէր  քննարկվել, և դա առնչվում էր զինված ուժերի կառավարմանը, գերագույն գլխավոր հրամանատարին, զինված  ուժերի կիրառման որոշման համար պատասխանատուներին։ Այս  հարցերը դեռ չէին քննարկվել, բայց, մեր զրուցակցի խոսքով, այդ հարցերը քննարկելիս իրենք մտադիր էին հաշվի առնել հուլիսյան դեպքերի փորձը:

«Ենթադրում եմ, որ այդ թեմաների քննարկմանը հասնելիս այս պատերազմի փորձն էլ ենք հաշվի առնելու, բայց դեռ քննարկումներ չեն եղել։ Մենք պատկերացնում էինք, որ բովանդակային առումով խորհրդարանը ավելի մեծ դերակատարում պետք է ունենար զինված ուժերի հետ կապված հարցերում, բայց միաժամանակ այնպես, որ դրա արդյունքում չտուժեն գաղտնիությունը, օպերատիվությունը։

Մենք քննարկում էինք նաև պատասխանատվության հարցը։ Մենք ուզում էինք տրամաբանությունն այնպես դնել, որ անգամ ռազմական դրություն չհայտարարելու պարագայում պատասխանատուն լինի վարչապետը, քանի որ գործող Սահմանադրությամբ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է միայն պատերազմի ու ռազմական դրության ժամանակ։ Բայց հուլիսյան դեպքերի ժամանակ այդպես չէր, քանի որ վարչապետն այդ ժամանակ գոնե ֆորմալ առումով գերագույն գլխավոր հրամանատարը չէր։ Հանձնաժողովի որոշ անդամների հետ մենք քննարկում էինք պատասխանատվության հարցը, որ նույնիսկ եթե պատերազմ չէ, բայց զինված ընդհարումներ են, ինչպես հուլիսյան դեպքերի ժամանակ, վարչապետը պետք է դրա պատասխանատուն լինի։ Տրամաբանությունը պետք է այդպես դրված լինի։

Միաժամանակ քննարկում էինք նաև, թե ինչպես խորհրդարանական վերահսկողությունն ավելացնել, ինչպես անել, որ փոփոխությունների արդյունքում որոշումների օպերատիվությունը չտուժի, որովհետև դա ևս լուրջ հարց է։ Բայց այս հարցերի շուրջ հանձնաժողովում որևէ լուրջ  քննարկումներ  չեն եղել, որևէ որոշման չենք հանգել»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ հարցերով ինքն էր զեկուցող նշանակված, սակայն գործընթացը հետաձգվեց։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսվեն, և իրենք արդեն նոր իրողությունների պայմաններում կքննարկեն այդ հարցերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում