Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Արցախում կլինեն աղմկահարույց հրաժարականներ, կարևոր է դավաճանների հեռացումն ու Արցախի փրկության կոմիտեի ստեղծումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է այժմ Արցախում նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրից հետո։ Հայաստանում հրաժարական տվեց արտաքին գործերի նախարարը, արդյոք հրաժարականներ կլինեն նաև Արցախում։

-Արցախում իրավիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին Հայաստանում: Ժողովուրդը վրդովված է, ժողովուրդը վիրավորված է, ժողովուրդը զրկվել է ոչ միայն իր նախնիների  հողերից, այլև արժանապատվությունից և պատվից:Նույնիսկ Օսմանյան կայսրության օրոք իրականացված ցեղասպանության ժամանակ երբեք հայերից չեն խլել իրենց արժանապատվությունը։Այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր  գործընկերները խլեցին հայկական երազանքը և ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին։ ՀՀ վարչապետի ստորագրած դավաճանական հայտարարությունը զրոյացրեց ղարաբաղյան շարժման արդյունքները և Արցախի ժողովրդավարական պետության կառուցման քսանութ տարիները։ Կատարվածի պատասխանատվությունը մեծ մասամբ կրում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը սեփական ժողովրդի դեմ իրականացված մեծագույն հանցագործության հանցակիցն է։ Ժողովուրդն անպայման նրա նկատմամբ խիստ դատավճիռ կկայացնի։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հրաժարական տալու համարձակ քայլին, ապա ես կցանկանայի ընդգծել, որ նախարար Մնացականյանը Փաշինյանի թիմի այն եզակի մարդկանցից էր, որը դիվանագիտական ճակատում  միայնակ պայքարել է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Արցախի դեմ իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ։ Նրա ջանքերը հուսադրող էին և ես սա ասում եմ որպես ամենաինֆորմացված մարդկանցից մեկը։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ ի դեմս Զոհրաբ Մնացականյանի մենք արտաքին գործերի նախարարի  պաշտոնում ունեինք մեր ազգի մեծագույն հայրենասերներից մեկին։ Ես ավելի քան համոզված եմ, որ առաջիկա օրերին, կարող է նույնիսկ վաղը՝ մենք ականատես լինենք Արցախում աղմկահարույց հրաժարականների ու նոր քաղաքական էլիտայի ձևավորմանը՝ երկրի բարոյահոգեբանական իրավիճակը հուսադրող փոփոխությունների ալիքին տրանֆորմացնելու համար։

-Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայաստանը» որոշում է կայացրել դադարեցնել Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքի հետ համագործակցության հուշագիրը։ Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանի աշխատանքն առաջիկայում։

-«Միասնական Հայաստան» կուսակցությունը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի նախագիծն էր և ընտրությունների արդյունքում  չկար անհրաժեշտություն նման համաձայնագիր ստորագրել մի կուսակցության հետ, որը ղեկավարում է ահաբեկչական անցյալ ունեցող, կրիմինալ ֆինանսական հարցերում ներգրավված  մարդկանցից մեկը։

Պատերազմը ցույց տվեց Սամվել Բաբայանի ու իր կուսակցության ոչնչությունը։ Նրա ղեկավարած կառույցի՝ Անվտանգության խորհրդի անդամներից շատերը պատերազմի ժամանակ դուրս չէին գալիս Նախարարների խորհրդի պադվալներից։Ես սա ասում եմ որպես այդ այլանդակ պահվածքի ականատես։Հիմա հասկանալով, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը իր քաղաքական ղեկավարի հետ կրելու է դաժան պատասխանատվություն՝ դավաճանության և հայկական ու արցախյան երազանքների փլուզման համար, Բաբայանը փորձում է սպիտակեցնել իր անունը և այդ պատճառով էլ չեղարկում է համաձայնությունը «Ազատ Հայրենիքի»  հետ։Բայց միանշանակ է, որ նա Արայիկ Հարությունյանի հետ միասին հանդիսանում է մեր ժողովրդի դեմ իրականացված հանցագործության հանցակիցը։

Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին նա նպաստեց ականավոր հրամանատարներ Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի, Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի և այլոց մեկուսացմանը բանակի ղեկավար կազմից: Տեղի ունեցածը ծրագրվել է Հայաստանի վարչապետի կողմից և իրականացվել է Արցախի նախագահի կողմից ՝ Սամվել Բաբայանի աջակցությամբ: Բոլորն անձամբ են պատասխանատու ավելի քան 4 հազար հերոս զինվորների զոհվելու, հայկական երազանքի կործանման համար: Եթե ​​չլիներ նրանց դավաճանությունը, ապա այսօր մենք կունենայինք իրականության այլ պատկեր, ոչ այնքան հուսահատ:

-Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում հանրապետություն ասվածն այլևս կա՞։ Կուսակցությունները ռուսական, կարելի է ասել օկուպացիայի պայմաններում, ինչպե՞ս են գործելու։

-Առայժմ ոչինչ հայտնի չէ։Այն, ինչ տեղի ունեցավ ես որակում եմ որպես «Մյունխեն-2», որը հնարավոր դարձով Ռուսաստանի պլանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իմպլեմենտացվելու արդյունքում. նկատի ունեմ «Կոլցո 2» օպերացիան։ԱՅՍՕՐ ՇԱՏ  ԿԱՐևՈՐ Է ԲՈԼՈՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ։Բայց նախքան այդ խորհրդարանը պետք է ստեղծի Արցախի փրկության կոմիտե, որտեղ պետք է ներգրավվեն ականավոր քաղաքական գործիչներ ու հրամանատարներ, ինչպես նաև հասարակական գործիչներ՝ 11 հոգուց ոչ ավել մարդ։Իշխանությունն ամբողջությամբ պետք է հանձնվի այդ մարմնին։

Այս մարմինը, համաձայնեցնելով իր գործողությունները  ռուսական զորակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ, պետք է լուծի Արցախի կարգավիճակի հարցը: Եվ երբ կյանքը  բարելավվի, դրանից հետո քաղաքական կազմակերպություններին հնարավորություն է  կընձեռնվի մասնակցել նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը և Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ Արցախի հարցը պետք է լուծվի միայն և միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցության ձևաչափի շրջանակներում: Սա մեզ որոշակի հույս է տալիս, որ դիվանագիտության միջոցով կկարողանանք վերականգնել մեր կորցրած արժանապատվության մի մասը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում