Saturday, 11 07 2026
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին

Տաղանդավոր բանակցող, աշխատանքային փորձ ու կապեր հիմնական խաղացողների հետ. ի՞նչ որակներ պետք է ունենա նոր արտգործնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում  տեղեկացրեց, որ որոշում է կայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայտարարությունից րոպեներ անց արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղադրեց Մնացականյանի հրաժարականի ձեռագիր դիմումը։

Մնացականյանը նախարար էր նշանակվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո։ Փաշինյանի  հայտարարությանը նախորդել էին գրավված Շուշիի մասին պատգամավորների հարցերը։ Նախ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք որևէ բանակցային փաթեթի շրջանակում քննարկվել է Շուշիի հարցը։ Վարչապետը այդ հարցին ի պատասխան նշեց. «Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են։ Բանակցային փաթեթը ի՞նչ ա։ Բանակցային փաթեթը թուղթ ա, որի վրա կարող ես գրես քո լավագույն ցանկությունները նույնիսկ։ Բայց էդ բանակցային փաթեթներից որևէ մեկը իրագործվե՞լ է»։

Այս պատասխանից հետո գրառում կատարեց արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, որ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:

Թե ով կլինի  Հայաստանի նոր արտգործնախարարը՝ առայժմ հստակ չէ։ Մամուլում մի քանի անուն է շրջանառվում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նոր արտգործնախարարի ընտրությունը բավականին նուրբ հարց է և պետք է ընտրել այնպիսի մարդ, ով ունի մեծ հեղինակություն. «Ամենակարևորը՝ աշխատանքային փորձ ու կապեր միջազգային հիմնական խաղացողների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ։Այնուամենայնիվ միայն արտգործնախարարի անձի փոփոխությունը  չի կարող լուծել այն համակարգային ճգնաժամը, որ կա մեր երկրում և կարևոր է այս պահին համակարգային լուծում գտնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ համակարգային լուծումը արտահերթ ընտրությունների մասին հայտարարելն է ու այդկերպ այս լարվածությունն ինչ-որ կերպ թուլացնելը։

Հարցին՝ պե՞տք է արդյոք նոր արտգործնախարարը լավ հարաբերություններ ունենա հատկապես Ռուսաստանի հետ, քաղաքագետը պատասխանեց.«Իհարկե այդ հարաբերությունները պետք է կարևորվեն։ Բայց մյուս կողմից էլ հաշվի առնենք մի կարևոր հանգամանք՝ ընդամենը մեկ-երկու ամիս հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում ադմինիստրացիա է փոփոխվելու ու նոր ադմինիստրացիան այլևս Թրամփի նման մեկուսացման քաղաքականություն չի վարելու, այլ ավելի մեծ մասնակցություն է փորձելու ունենալ տարբեր տարածություններում տեղի ունեցող գործընթացներին։ Իսկ դա նշանակում է, որ կմեծանա մեր տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի նոր արտգործնախարարը նաև այս քաղաքակրթական կենտրոնի հետ աշխատելու փորձ ունենա, անձնական կամ պաշտոնից բխող հարաբերություններ կարողանա ձևավորել»,-եզրափակեց Ղևոնդյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ նոր արտգործնախարարը անպայման պետք  է լինի տաղանդավոր բանակցող.«Մենք այժմ բոլորովին նոր իրավիճակում ենք։ Թուրքը բանակցում է մինչև վերջին պահը։ Ով ունի այնպիսի  հոգեկան խնդիր, որ մտածում է, թե սրանով կպրծնենք՝ սխալվում է, նրանք բանակցում են մինչև վերջին շունչը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև պետք է միջազգային իրավունք իմանա.«Համանախագահների տասնյակ տարիների գործունեությանը պետք է քաջատեղյակ լինի։ 1994 թվականաի հրադադարը շատ նենգ ձևով սկսվեց,խոսքը միայն վերադարձնելու մասին էր։ Այդ ամենին պետք է քաջատեղյակ լինի ու պարզի, Քոչարյանը ժամանակին ինչ հաշվարկներով Արցախը բանակցություններից դուրս թողեց, նա այդպիսով ոճիր գործե՞լ է,  թե՞ ոչ։ Սամվել Բաբայանը տարածքային 5 միլիարդի յուրացումների մասին էր խոսում։ Դա պետք է պարզվի»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը պետք է պաշտպանի բացառպես Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը՝ նույնիսկ  իր կյանքի գնով. «Անհապաղ աշխատի Մինսկի խմբի հետ՝ ԼՂԻՄ և անվտանգության գոտի ելակետին վերադառնալու համար։ Այլապես՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ գործարքով հարցը ֆիզիկական իմաստով լուծեց այն տեսքով ինչ կա՝ օգտվելով հայկական կողմի թուլությունից»։

Նոր արտգործնախարարը, քաղաքագետի դիտարկմամբ, պետք է նաև վնասի փոխհատուցման հարցը բարձրացնի․«Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ ագրեսիայի են դիմել ու դա պետք է խստագույնս պատժվի։ Իրավիճակը բարդ է,  մեր պետության լինել-չլինելու օրերն ենք ապրում։ Մեր պետականությունը վտանգի տակ է, այս պատերազմը մեր պետականության գոյության դեմ է»։

Լուսանակարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում