Friday, 07 06 2024
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան

Նիկոլ Փաշինյանի մեղքը մեծ է, բայց միակը չէ. կատարվել է վատագույն ընտրությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

– Պարոն Ղևոնդյան, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի շուրջ այս օրերին տարբեր գնահատականներ են հնչում։ Եթե կա կարծիք, որ սրանով Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում, կա նաև հակառակ կարծիքը՝ առ այն, որ այս մեծ խաղում Ռուսաստանը պարտվեց Թուրքիային։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Ավելի շուտ՝ Ռուսաստանն ապահովեց իր համար Ադրբեջանի ներկայությունը, քանի որ Արցախի հարցում ներկայիս լուծումները ամբողջապես Ադրբեջանի օգտին են, ստացվում է, որ Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանը կարողացավ  բավականին մեծ հարց լուծել Արցախում։ Այսպիսով կարելի է նշել, որ Ադրբեջանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան ավելի ամրապնդվեց։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև տարիներ շարունակ  Ադրբեջանն ամբողջ աշխարհին հայտարարում էր, որ պատրաստ է մասնակցել ցանկացած  նախագծի, ալյանսի ու աշխարհաքաղաքական խաղի բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրեն օգնել, որ Արցախի հարցում հաջողություններ ունենա։ Ստացվում է  այնպիսի պատկեր, որ Ռուսաստանն է օգնել Արցախի հարցում հաջողություններ ունենալ, ու ես չեմ զարմանա, որ մոտ ապագայում Ադրբեջանը համաձայնություն հայտնի ու ընդգրկվի ռուսական տարածաշրջանային նախագծերում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում։

– Բայց  դրան դեմ կլինի այդ կառույցների անդամ Հայաստանը։

– Մենք տեսանք, որ Հայաստանը իրականում ոչինչ էլ չի կարող անել ներկա պահին։ Այն որոշումները, որ կայացնում է Հայաստանը, բավականին մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից։ Եթե Ռուսաստանում որոշում կայացվի Ադրբեջանին ընդգրկել այդ նախագծերում, ամենայն հավանականությամբ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի։

– Կարո՞ղ ենք ասել, որ այս տարածաշրջանը հանձնվեց Թուրքիայի իշխանությանը։

– Ո՛չ, ես համաձայն չեմ։ Իհարկե, Թուրքիան որոշակի մասնակցություն ունի տարածաշրջանում՝ ինչպես նախկինում, գուցե հիմա որոշակիորեն ավելի մեծ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նոր քաղաքական խաղն ենք տեսնում։ Բայց այս գործընթացում ավելի շատ Ռուսաստանի դերակատարությունն է մեծանում տարածաշրջանում, քան Թուրքիայինը, եթե գտնում ենք, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը հիմնված է Ալեքսանդր Դուգինի աշխարհաքաղաքական պատկերացումների վրա, ինչը չի թաքցնում ներկայիս իշխանությունը, իսկ այդ պատկերացումները հետևում են ռուս մտածող Գումիլյովից։ Իսկ Գումիլյովը, այնուհետև Ալեքսանդր Դուգինը նշում են, որ Եվրասիական տարածությունում ռուսական ու թուրքական շահերը համընկնում են, և  այդ տարածությունը պետք է հակադրվի արևմտյան էքսպանսիային, ինչը նշանակում է, որ ռուսական ու թուրքական ազդեցությունները ներկա Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առումով համընկնում են։ Եվ նշանակություն չունի, թե որ մեկն ավելի մեծ ազդեցություն ունի, քանի որ նրանք միասնաբար են փորձում դիմակայել արևմտյան տերություններին։

– Ստացվում է մի պատկեր, երբ Հայաստանը հերթական անգամ զոհ գնաց ռուս-թուրքական պայմանավորվածություններին։

– Իհարկե, նման պատկեր է  ստացվում։ Դա առաջին հերթին և ամբողջապես Հայաստանի մեղքն է։ Եթե Հայաստանը կարողանար ճիշտ կառուցել իր թե՛ դիվանագիտական աշխատանքը և թե՛ աշխարհաքաղաքական խաղում իր տեղն ու դերը և ամբողջապես չփորձեր միավեկտոր քաղաքականություն վարել, եթե Հայաստանում թալանի ու կոռուպցիայի դրսևորումների փոխարեն փորձ արվեր 1994 թվականից հետո ձևավորված իրականությունում ստեղծել ամրոց-պետություն ու ամեն ինչ ուղղվեր երկիր հզորացնելուն ու ամեն առումով փորձ արվեր Հայաստանը Իսրայելի նմանությամբ ամուր պետություն դարձնել, տարածաշրջանում գործոն դառնալ, ապա  ոչ ոք Հայաստանի շահերը  կուլ չէր տա իր շահերի համար։

– Բայց այնպես չէ, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի մեղքով եղավ։ Պարզապես ստացվեց այնպես, որ ստորագրողը եղավ Նիկոլ Փաշինյանը։

– Իհարկե։ Այնպես չէ, որ մեղքն ամբողջապես Նիկոլ Փաշինյանինն է։ Հաստատապես Նիկոլ Փաշինյանը մեղք ունի, կարող էր չստորագրել, կային բազմաթիվ այլ լուծումներ՝ ընդհուպ իր հրաժարականն ու նույնիսկ ավելի կտրուկ լուծումներ՝ միջազգային շանտաժ և այլն։ Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանի մեղքը մեծ է, այն միակը չէ, քանի որ տարիներ շարունակ Հայաստանը  հզորացնելու փոխարեն մենք զբաղված ենք եղել մի կողմից՝ թալանելով, մյուս կողմից՝  համաշխարհային քաղաքական գործընթացներում այլ երկրների շահեր սպասարկելով՝ շատ դեպքերում մեր պետության հաշվին։ Այսպիսի իրավիճակում ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, եթե ընտրությունը լիներ այսպիսին՝ հնարավոր է կատարեր այդ ընտրությունը։ Ես չեմ արդարացնում այս ընտրությունը, կային այլ տարբերակներ, ու սա վատագույն ընտրությունն էր, որ կատարվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում