Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Լռեք ի սեր Աստծո. Հայաստանի եւ Արցախի ղեկավարների առցանց բացահայտումներն ինձ զարմացնում են. Տիգրան Պասկևիչյան

Սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԼՌԵՔ, Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ

Հայաստանի եւ Արցախի ղեկավարների առցանց բացահայտումներն ինձ զարմացնում են։ Զարմացնում են ոչ թե լուրի անկանխատեսելի «հմայքով», այլ՝ անպատասխանատվության հրավառությամբ։

Մինչեւ բուն թեմային անցնելը՝ ներում խնդրելով գենդերային հավասարության ջատագով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարող ընկերներիցս, հիշեմ պապիս իմաստուն խոսքերից մեկը. «Էրեխեն վատն ա, մորն ասա, կնիկը վատն ա, մարդուն ասա»։ Սա ժողովրդական մտածողության մեջ հիերարխիայի եւ պատասխանատվության լավագույն արտացոլումն է, որը, սակայն, առկա չէ թե Ն. Փաշինյանի, թե Ա. Հարությունյանի քաղաքական բարոյակերտվածքում։

Լսեք, պարոն վարչապետ-նախագահներ, դուք բարձր աթոռներին բազմել եք, որ գնդապետ էսինչի կամ կուսակցապետ էնինչի դավաճանությունը վկայեք, թե՞ ներկայանաք քաղաքական այրի առաքինությամբ։

Ես չեմ հիշում, որ ձեզանից որեւէ մեկը (ձեր անմիջական նախորդները՝ եւս) երբեւէ խոսած լինեք խաղաղության մասին։ Ձեր (…եւ անմիջական նախորդների) խոսափիլիսոփայության մեջ խաղաղությունը ղզիկությանը հավասար մի բան էր։ Դուք միշտ վստահ եք եղել, որ ծնկի կբերեք թշնամուն եւ կստիպեք (բանակցությունների սեղանից հեռու) համակերպվել եւս մի երեսուն տարի։

Դուք պատանիներին ու երիտասարդներին սնել եք «կիլդիմ» կոչվող ցածրորակ մուլտերով, որոնց ոչխար-կերպարները հետո հանկարծ ԱԹՍ-ներ ու կործանիչ օդանավեր էին դառնալու։

Դուք՝ լինելով պատերազմ դավանողներ, ըստ էության (դուզգյունի) մարտի չեք պատրաստել մեր երեխեքին։ Եւ հիմա, երբ ասում եք՝ 100-ավոր զոհվածի փոխարեն նոր 100-ը չեկավ, չեք էլ պատկերացնում, թե ի՜նչ աստիճանի չմարդ եք։

Գային, որ բյուր-բյուր, հազար-հազար ԱԹՍ-ի միս դառնայի՞ն։

Եթե ճիշտ է, որ մարդիկ պաշարել են հավաքակայաններն ու թույլ չեն տվել իրենց երեխաներին զորակոչել, դրա հիմնական ու գլխավոր մեղավորը դուք եք։ Այս պատերազմը չուներ քաղաքական կամ բարոյական որեւէ հիմնավորում։ Եւ եթե մարդիկ (վախից կամ ամոթից) չեն խոսել խաղաղության մասին, դա դեռ չի նշանակում, թե կողմ են եղել պատերազմին եւ պատրաստ զավակներին մատաղելու։

Մատաղելու ձեր (…եւ անմիջական նախորդների) քաղաքական հավակնություններին։

Մի անգամ գոնե հետ նայեք ու հարց տվեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ եք արել այս պատերազմը կանխելու, այս արյունահեղությունն անկարելի դարձնելու համար։ Չեք նայի, որովհետեւ անպատասխանատու, արկածախնդիր ճամարտակությունից բացի ուրիշ ոչինչ չեք տեսնելու։

Եւ ուրեմն՝ լռեք, լռեք ի սեր Աստծո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում