Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի վեց ֆիլմ

Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։ Նշենք, որ այս նախագծով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։ Նախագծի գործընկերներ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։:

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին, ժամը 20։00։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին, ժամը 20։00 և նոյեմբերի 6-ին, ժամը 18։00։

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին, ժամը 20։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 18։00։ Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին, ժամը 20։00։

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 20։00։

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 5-ին, ժամը 18։00։ Հավելենք նաև, որ բացի ֆիլմերի ցուցադրություններից, կկազմակերպվի պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառք:

«Նվիրում Արցախին» նախագծի  ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրություն 2 ժամ առաջ, Idram-ի տերմինալների միջոցով։

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում