Friday, 07 06 2024
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն

Սաակաշվիլիին իր կնոջ հետ ծանոթացրել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը. Ռոգոզին

Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, որը օրեր առաջ հակահրթիռային պաշտպանության հարցով գտնվում էր Անկարայում, մեկնաբանել է ԱՄՆ Սենատի ընդունած վրացական բանաձևը, որում Մոսկվան մեղադրվում է Աբխազիան ու Հարավային Օսիան օկուպացնելու մեջ.

«Այդպիսի բանաձևի ընդունմամբ նրանք փորձում են լուծել իրենց նախընտրական խնդիրները։ Դրա համար էլ նրանք, ովքեր իրականում տեղյակ են ամերիկյան խոհանոցից, կարող են հաստատել, որ այդ բանաձևի ընդունումը կապված է ԱՄՆ-ում վրացական համայնքի աջակցությունը ստանալու հետ։ Ռուսական համայնքը վիթխարի է, սակայն այն ազդեցություն չունի։

Վստահ եմ, որ ամերիկացի սենատորները թքած ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի վրա, ինչ-որ իմաստով՝ նաև Ռուսաստանի վրա։ Այդօրինակ որոշում ընդունելով՝ նրանք միայն փորձում են դուր գալ ամերիկացի ընտրողին։

Զուր չէ, որ Վրաստանում լուրջ նախագիծ է մշակվել։ Զուր չէ, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր դերն է ունեցել Սաակաշվիլիի և նրա ապագա կնոջ ծանոթության հարցում։ Նրա կինը վրացուհի չէ (հոլանդուհի է) և եկել է եվրոպական երկրներից մեկից։

Մենք չենք կարող ամեն ինչ պատմել, սակայն, դժբախտաբար, երբեմն ստիպված ենք լինում կարդալ ու բացահայտել տարբեր եղանակներով, և մեզ ցնցում է այդպիսի որոշման ընդունման ժամանակ ցուցաբերված ցինիզմը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոգոզինն ԱՄՆ Սենատի կողմից վրացական բանաձևի ընդունումը պայմանավորել էր Մոսկվայի ու Վաշինգթոնի միջև «վերաբեռնման» քաղաքականության վարկաբեկման փորձով։

Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի կնոջը, ապա հոլանդուհի իրավաբան Ռուլովսը Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ծանոթացել է 1993 թվականին Ստրասբուրգում, իսկ վրացական քաղաքացիություն է ստացել 2008 թվականի հունվարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում