Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Կմշակվի կոմպրոմիսային տարբերակ, բայց այս փուլում բանակցությունները միայն կրակի դադարեցման շուրջ կարող են լինել. Տարասով

Հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ինտենսիվ բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անհապաղ մարդասիրական հրադադարի ռեժիմի կիրառմանը, հրադադարի ռեժիմի վերահսկման համար հնարավոր դիտորդական առաքելության պարամետրերին ու հակամարտության համապարփակ լուծման համար հիմնական բովանդակային տարրերի քննարկում սկսելուն առնչվող հարցեր՝ համաձայն հոկտեմբերի 10-ի ձեռք բերված համատեղ հայտարարության:

«Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնևում՝ քննարկելու, համաձայնության գալու ու կյանքի կոչելու հրադադարը՝ ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքների համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Վաշինգտոնում Մայք Պոմպեոյի հետ կայացած հանդիպումից հետո Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպումը կարևոր է: «Կարծում եմ՝ կմշակվի կոմպրոմիսային ինչ-որ տարբերակ։ Հայկական կողմն արդեն համաձայնել է կոմպրոմիսային տարբերակին, և ըստ երևույթին Ադրբեջանն այն ընդունել է։ Ինչու, որովհետև կա մեծ ճնշում կրակի դադարեցման հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակիցը մեջբերեց Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը. «Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն պայմանները՝ առաջինը կրակի դադարեցում և անցում բանակցությունների՝ կոմպրոմիսային սկզբունքների վրա։ Շատ մանրամասներ ինձ հայտնի չեն, բայց ըստ երևույթին կլինի վերադարձ Մադրիդյան սկզբունքների այս կամ այն սցենարին»։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան ևս այսօր բարդ իրավիճակում է. «Նախևառաջ իրենք չէին նախատեսել, որ պատերազմը մեկ ամսից ավելի կտևի։ Իսկ քանի որ պատերազմը շարունակվում է, գլոբալ անկայունության հիմքեր են ստեղծվում։ Հիմա նախատեսվում է Իրանի փոխարտգործնախարարի այցը, և իրերի այսպիսի դասավորության, ստատուս քվոյի այսպիսի պայմաններում բացառված չէ, որ խաղի մեջ մտնի նաև Իրանը։ Իրանը այնքան էլ գոհ չէ Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումից։ Երկրորդ կարևոր փաստն այն է, որ Մոսկվան ևս գոհ չէ իրավիճակից։ ՌԴ նախագահն Էրդողանի հետ քննարկում է ղարաբաղյան խնդիրը, չնայած դա իր թեման չէ, դա Ալիևի թեման է։ Ինչպես գիտեք՝ Ալիևը Մոսկվա չի զանգում, Էրդողանի թիկունքում է թաքնված։ Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան կարծում են, որ պետք է պահպանել Մինսկի խմբի մանդատը ու այդ ֆորմատով շարունակել բանակցությունները։ Բայց ներկայիս փուլում բանակցությունները կարող են միայն կրակի դադարեցման մասին լինել։ Նայեք ինչքան շատ զոհեր կան երկու կողմից էլ, ու այս իրավիճակը, իմ կարծիքով, թե՛ Ադրբեջանի ու թե՛ Հայաստանի դիվանագիտության տապալումն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում