Saturday, 08 06 2024
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է

Վազգեն Մանուկյանը երեկ արդեն պետք է ձերբակալված լիներ. փաստաբանը դիմել է ԱԱԾ և գլխավոր դատախազություն

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Փաստաբանը իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը ոչ սահմանադրական եղանակով փոփոխելու կոչեր իրականացնելու փաստի վրա։
Սիրունյանն իր դիմումին կցել է նաև Վազգեն Մանուկյանի հայտարարության տեքստը և կոչ արել քրեական գործ հարուցել։

Հիշեցնենք, որ պատերազմական իրավիճակում, երկրում հաստատված ռազմական դրության պայամններում երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել: «Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»,- նշվում էր հայտարարության մեջ։ Վազգեն Մանուկյանի այս հայտարարությանն ավելի ուշ միացան ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազգային օրակարգ կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը, Դավիթ Շահնազարյանը և այլ անձինք։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարությունները ռազմական դրության ժամանակ քրեորեն հետապնդելի են ու անհապաղ պետք է քրեական գործ հարուցվի։ «Այդ արարքների համար Քրեական օրենսգրքում հոդված կա, 301 հոդվածը՝ իշխանությունը բռնի փոխելու կոչեր։ Այդ հայտարարությունները լիովին տեղավորվում են այս հոդվածի տակ, ու Վազգեն Մանուկյանի, նրա մյուս աջակիցների՝ Հրատ Բագրատյանի ու մյուսների նկատմամբ պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի։ Բայց, քանի որ այդ քայլն առաջինը արել է Վազգեն Միքայելի Մանուկյանը, ես մենակ իր մասով եմ գրել իրավապահներին։

Մնացածը թող իրենք պարզեն»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ եթե ինքը լիներ գլխավոր դատախազ, ապա պատերազմական դրության պայմաններում Վազգեն Մանուկյանը երեկ արդեն պետք է ձերբակալված լիներ։
Մեր հարցին՝ ինչով է բացատրում իրավապահ մարմինների դանդաղկոտությունը, կամ քայլեր չձեռնարկելը նման արարք կատարած անձանց նկատմամբ, Սիրունյանը պատասխանեց. «Ես այն համոզմանն եմ, որ, մասնավորապես, ՀՀ դատախազությունը մինչ օրս զբաղված է ոչ թե հանցավորության դեմ պայքարով, այլ ուսմասվար բռնելով՝ կավիճ գողանալու համար։ Այս օրերին ամեն ինչ գրում են՝ պատերազմի մասին, թշնամու առաջխաղացման մասին, ուսմասվար, ֆիզկուլտի դասատու բռնելու մասին, գյուղապետի օգնական բռնելու մասին 200 հազար դրամի համար, բայց երեկվանից մենք այդպես էլ չենք տեսնում գլխավոր դատախազության արձագանքը կատարված հանցագործության վերաբերյալ»։

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դիմումն այսօր է ուղարկել իրավապահներին և դեռ որևէ արձագանք, պատասխան չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում