Արդեն մեկ ամիս է Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմում թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դեմ։ Պատերազմի մեկ ամիսը «Առաջին լրատվական»-ը ամփոփել է հրապարակախոս Գագիկ Քամալյանի հետ։
Պատերազմը մեծ փորձություն է, որի ժամանակ բացահայտվում է տվյալ ազգի և պետության ողջ ներուժը՝ կուտակված տարիների ընթացքում: Մանավանդ տևական պատերազմում մրցում են ոչ միայն բանակները, այլև երկրների քաղաքական, տնտեսական, կառավարման համակարգերը, ազգային գաղափարները, ազգային և անհատական հոգեբանությունը, և այլն: Ինչ ունենք մենք այս առումով մեր ակտիվում։