Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Անհրաժեշտ է բացահայտել Մեդվեդևի ուղերձի բովանդակությունը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանն այնքան էլ խանդավառված չէր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձի բովանդակությամբ: Նա նշեց, որ դա ակնհայտ էր Լավրովի հետ հանդիպումից հետո. «Բայց Ադրբեջանի նախագահի հակազդեցությունն էլ շատ տարբեր չէր: Եթե ինչ-որ տեղ դրական բան լիներ, ապա մենք արդեն կզգայինք ռուսական կողմի արձագանքը»:

Մանոյանը լրագրողներին փոխանցեց, որ տեղյակ չէ՝ ինչ է պարունակում Մեդվեդևի ուղերձը: Նրա կարծիքով, ուղերձի բովանդակությունը պետք է հրապարակել, սակայն պատշաճ է, որ դա անի ուղերձը ներկայացրած կողմը. «Մեկ ամիս է՝ խոսում ենք, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի մասին է այդ ուղերձը։ Սակայն պարզ է, որ մի բան այն չէ, և ռուսական կողմը պետք է բացահայտի իր առաջարկները, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու չկա կողմերի դրական պատասխանը»:

Կիրո Մանոյանը նկատեց, որ Ռուսաստանի՝ ԼՂ հարցում համաձայնություն ձեռք բերելու շահագրգռվածությունը պայմանավորված է նրանով, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը կարիք ունի հաստատելու և ամրապնդելու այն հանգամանքը, որ սա իրենց «հակակշռի տարածքն» է: Մանոյանը նկատեց, որ այդ ակտիվությունը պայմանավորված է նաև նրանով, որ Ռուսաստանում առաջիկայում սպասվում են ընտրություններ, և Մեդվեդևը ձգտում է դրական արդյունք ձեռք բերել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր է անելու Մեդվեդևը, սակայն պարզ է, որ հայկական և ադրբեջանական կողմերի կեցվածքը հիմնական խնդրի` ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, հստակ է:

Հարցին, թե արդյոք տեղին չէ՞, որ հայաստանյան քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանից պահանջեն Մեդվեդևի ուղերձի բովանդակությունը, Մանոյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է: Իսկ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ հենց ՀՅԴ-ն այդ պահանջը չի ներկայացնում, նկատեց. «Ո՞վ է ասում, որ չենք պահանջել»:

Այդուամենայնիվ, քիչ անց Մանոյանը ասաց, որ պաշտոնական հայտարարություն և պահանջ իրենք չեն ներկայացրել, և ինքը կարծում է, որ ուղերձի բովանդակությունը պետք է բացահայտի ռուսական կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում