Sunday, 05 05 2024
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը

Միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադրի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով լուծման:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանխագահող երկրների՝ սկզբում Ռուսաստանի, ապա Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր: Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է նաև սիրիացի վարձկանների:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին: Հաջող զինադադարի և խաղաղության հասնելու համար այլ կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները և ռազմական միջամտությունը:

ԱՄՆ-ն պետք է անմիջապես հասնի շփման գծում հրադադարի և շտապ վերադարձի բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու իր փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Պոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով ԱՄՆ-ն կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին:

Հայտարարությունում նաև ասվում է դեռ ավելին, Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հասատատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում