Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։
Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։ Այս մասին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։