Tuesday, 14 07 2026
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի

Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան

Իսկ այժմ էականի մասին և ըստ էության…

Պաշտոնական Մոսկվան ԱԿՆԱՐԿԻ մակարդակով հերթական անգամ ստուգեց մեր ամրությունը և մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը արժանի պատասխան տվեց այդ ակնարկին: Հստակորեն ասվեց, որ, մեր լավ բարեկամ և հարգելի եղբայր, մենք քեզ շատ ենք հարգում, մենք քեզ սիրում ենք, մենք միմյանց հետ անցած ուղի ունենք ու դեռ էլի ենք անցնելու միասնական ուղի, ԲԱՅՑ – դուք ինձնից մի պահանջեք մի բան, որը մեզ մահվան դուռը կհասցնի: Սա անչափ դժվար, բայց միաժամանակ նաև ծայրահեղ ճիշտ մի որոշում էր, որը մենք բարեբախտաբար այնքան ուժ ունեցանք, որ ընդունենք: Ու Մոսկվայում, ես վստահ եմ, գնահատեցին մեր այս վճռականությունը:

Ես 39 տարեկան եմ և անչափ սիրում եմ կյանքը: Չկա մի նորմալ մարդ, որ չսիրի կյանքը և սա բնական է: Ես, սակայն, ինքս իմ մեջ որոշել եմ, որ, եթե ինձ վիճակված է իմ կյանքի 40-րդ տարեդարձը չտեսնել, ուրեմն այդպես պետք է լինի և այդպես ճիշտ է: Չեչենն ինձնից ՀԱՍՏԱՏ լավ տղա չի, որ իր երկրի համար կանգնեց ու անհույս, անհավասար կռվում քյալլա տվեց, կռիվ տվեց ու ստիպեց իրեն հարգել: Կրկնեմ՝ ոչ մի չեչեն ինձնից լավ տղա ՉԻ և, հաստատ, ով էլ այս տողերը որ կարդում է, վստահ եմ, կարող է կրկնել այս խոսքերը՝ տղա թե աղջիկ:

Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք: Առաջարկը, որ հանձնենք 5 շրջանները, հետո քննարկենք երկուսի ճակատագիրը, տանք Ղարաբաղը և հետո նոր միայն խոսենք Ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ Արցախի ճակատագրի մասին, այդ առաջարկը, դա ԴԱՆԴԱՂ, բայց ՀԱՍՏԱՏ մահ է: Ես պատրաստ չեմ անհույս, դանդաղ մահին, ես ուզում եմ կռվել՝ կռվել լի հույսով առ հաղթանակ և առ ԿՅԱՆՔ՝ նույնիսկ եթե դա ԻՄ ԿՅԱՆՔԸ չլինի, այլ լինի իմ մտերիմների և հարազատների կյանքը լինի: Ու ասեմ, ռուսերեն մի գեղեցիկ խոսք կա՝ береженого бог бережет, ես այս խոսքը շատ եմ սիրում: Մենք, եթե դրան հասնի, ԿՏԱՆՔ մեր կռիվը, ես պատրաստ եմ իմ 40-րդ տարեդարձը չտեսնել, բայց մենք ԿՏԱՆՔ այդ կռիվը ու մենք կհաղթենք, քանզի կռիվ տվողին են հարգում՝ աշխարհն այս պահին նայում է ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ երեսին ու նրանց դեմքի արտահայտությունն է փորձում հասկանալ: Ու մենք պատվով կտանենք այս փորձություն, մենք աշխարհին պատվով ցույց կտանք, թե ով է հայը, և մենք ԿՀԱՂԹԵՆՔ:

Այս կապակցությամբ ասեմ նաև՝ մեր շանսերն ամենևին էլ վատ չեն և մենք ամենևին էլ անհույս կռվի մեջ չէ, որ մտնում ենք, սա ասում եմ ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ, ես վստահ եմ դրանում: Գուցե մեզնից ոմանք ընկնեն, գուցե այդ մարդկանց մեջ նաև ես լինեմ, բայց մենք հաղթելու ենք, քանի որ մեր գործն արդար է, Ալիևի բռնապետական ռեժիմը ներքին ճաքեր է տալիս, իսկ նույն Ալիևն ու Էրդողանն էլ իրենց պահում են իսկական խուլիգանների պես՝ միջազգային խուլիգանների պես: Եվ, եթե մենք ամուր դիմացանք, իրենք են ընկնելու, ՎՍՏԱՀ ԵՄ:

Արդ՝ պինդ լինենք, հոգում պատրաստվենք ծանր փորձությունների, բայց ԵՐԲԵՔ, լսում եք, ԵՐԲԵՔ չկասկածենք, որ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Այն ժողովուրդը, ժողովուրդը, որը տրամադրված է այս կերպ, նույնիսկ տեսականորեն ՉԻ ԿԱՐՈՂ պարտվել:

Սենց բաներ, տղերք ու աղջկերք, ես իմ ընտրությունն արել եմ, թող ձեզնից ամեն մեկն ինքն իր ընտրությունն անի…

https://www.facebook.com/mher.hakobyan.777/posts/3705557569479096

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում