Friday, 24 07 2026
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Չգործող ձեռնարկությունները պետք է լուծարել. Ն.Մայիլյան

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ձեռնարկությունների լուծարումը շատ բարդ, շատ ժամանակատար, շատ թղթատար ու շատ ծախսատար գործընթաց է, սակայն ձեռնարկություններ կան, որ գրանցվել են ու չեն գործում կամ արդեն երկար ժամանակ է՝ չեն գործում:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Փոքր ու միջին ձեռնարկատիրության հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Մայիլյանը նշեց, որ ձեռնարկությունը լուծարելն ինքը խնդիր է. պետք է պարզել՝ արդյոք ձեռնարկությունը պարտք ու պահանջ չունի՞, պետական մարմինների հետ խնդիրներ չունի՞, սակայն, ըստ նրա, եթե երկար ժամանակ չի գործել կամ գրանցվելուց հետո չի գործել, պետք է որ նման խնդիրներ չունենա: Ն. Մայիլյանի կարծիքով, գոնե նման դեպքերում պետք է պարզ ընթացակարգերով լուծարում իրականացնել:

«Խնդիրն այն է, որ պարզ ու հստակ վիճակագրական տվյալներ լինեն գործող ձեռնարկությունների մասին: Եթե ուսումնասիրվեն, ի հայտ բերվեն այն ձեռնարկությունները, որոնք պարզ ընթացակարգով ենթակա են լուծարման, դա կբացահայտի նաև շատ լուրջ տեղեկատվություն մեր երկրում ՓՄՁ-ների գործունեության դժվարությունների մասին»,- նշեց Ն. Մայիլյանը:

Ձեռնարկությունների գրանցման դեպքում, Ն. Մայիլյանի խոսքով, խնդիրը մեծ չի. գրանցման ժամանակ ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին հարկային հաշվառման համար են տրամադրում, սակայն Սոցապհիմնադրամում հաշվառման համար չեն տրամադրում. «Գրանցումը հռչակված է 1 պատուհանի գործընթաց, բայց քանի որ սոցապի համարի խնդիրը լուծված չէ, մարդիկ ստիպված են դիմել նաև այլ կառույցի»:

Նշենք, որ գործող 82.5 հազար կազմակերպությունների 99%-ը գերփոքր, փոքր կամ միջին են: ՊԵԿ-ում գրանցված տնտեսվարողները շատ ավելի շատ են՝ շուրջ 150 հազար: ՓՄՁ-ներն ապահովում են ՀՆԱ-ի մոտ 40%-ը, բյուջեի մուտքերի 25-30%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում