Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Կլինի՞ Ռուսաստանի պատասխան ապտակը Բաքվին

Ադրբեջանը գործնականում չի հարգում հրադադարը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ: Մի կողմ թողնենք, որ Ադրբեջանը չի հարգում իր իսկ ստորագրությունը: Եկեղեցի հրթիռակոծող վանդալներից հնարավոր չէ ակնկալել հարգանք անգամ սեփական ստորագրության նկատմամբ: Հարցն այն է, որ հրադադարի խախտումը գործնականում այլ բան չէ, քան ապտակ Ռուսաստանին՝ հրադադարի, այսպես ասած, գլխավոր միջնորդին կամ հովանուն: Կախված հրադադարի խախտումներից, հնարավոր է չափել ապտակի աստիճանը: Սա էլ իր հերթին բերում է եզրահանգման, որ Ռուսաստանը կա՛մ կուլ է տալիս դրանք, կա՛մ պետք է տա պատասխան ապտակ: Եթե Ռուսաստանը ներկայումս ի զորու չէ տալ այդ ապտակը Ադրբեջանին, ընդ որում՝ անկախ հանգամանքից, թե որքանով է այդ Ադրբեջանը ինքնուրույն և որքանով է այն, ըստ էության, թուրքական խամաճիկ, ապա դա նշանակում է, որ գործ ունենք արդեն իսկ ռեգիոնալ իրադրության լրջագույն փոփոխության հետ:

Բանն այն է, որ Ռուսաստանը դիրքավորվում է Կովկասի անվտանգության գերիշխող համակարգող: Ընդ որում՝ այստեղ, թերևս, միակ ռեգիոնն է, որ ՌԴ այդ դերը, մեծ հաշվով, ընդունելի է միջազգային հանրության, միջազգային անվտանգության համակարգի բոլոր առանցքային դերակատարների համար: Նրանք մրցակցում են Ռուսաստանի հետ բազմաթիվ հարցերում, սակայն, ըստ էության, չեն վիճարկում ՌԴ առանցքային դերը Կովկասի անվտանգության համատեքստում: Եթե այդ իմաստով չկա ազդեցություն Ադրբեջանի վրա՝ լինի այն թուրքական խամաճիկ, թե ոչ, ապա դա կնշանակի, որ այլևս չկա Ռուսաստանի վճռորոշ ներկայություն Կովկասում: Դա կնշանակի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ կատարել իր առանցքային գործառույթը՝ միջազգային անվտանգության համակարգի համատեքստում իր միջազգայնորեն գրեթե բացարձակ լեգիտիմ միակ գործառույթը: Դժվար չէ գլխի ընկնել, թե ով է այն դնում կասկածի տակ՝ Թուրքիան, իհարկե: Սակայն հարցն այն է, որ հրադադարի խախտումները և պատերազմի շարունակությունը, խոշոր հաշվով, հղի է Ռուսաստանի համար վտանգով, որ գերիշխող դիրքի լեգիտիմությունը հայտնվելու է կասկածի տակ և գործնականում սկսելու է այլևս հակառակի լեգիտիմացման գործողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում