Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Այս պահի դրությամբ պետք է մաքսիմալ փրկել մարդկանց կյանքերը ու մաքսիմալ վնաս հասցնել հակառակորդին»

«Թուրքիան լուրջ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների հայտ է ներկայացրել, որը չի կարող չանհանգստացնել և առավել ևս անտարբեր թողնել բազմաթիվ երկրների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա կարծիքով՝ այն աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը, որ եղել է, պետք է վերականգնվի, և տարբեր երկրների արձագանքները հենց դրա մասին են վկայում. «Այս ամենի մեջ հատուկ կարևորություն ունի նաև պատերազմի դադարեցումը՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների կողմից սանձազերծած ագրեսիայի դադարեցումը»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ դեմ է ամպագոռգոռ հայտարարություններին. «Ընդհանրապես չեմ սիրում հաղթանակի մասին բացականչությունները։ Հաղթանակը ի՞նչ է՝ հարաբերական բան է։ Եթե մենք դիմակայում ենք ու պահպանում մեր երկրի անկախությունը՝ դա արդեն հաղթանակ է։ Դեմագոգ հայտարարությունները երկրորդական են։ Այս պահի դրությամբ պետք է մաքսիմալ փրկել մարդկանց կյանքերը ու մաքսիմալ վնաս հասցնել հակառակորդին։

Հենց դա է հաղթանակը։ Չկառչենք ինչ-որ գաղափարների հետևից։ Անկասկած հաղթանակը մերն է լինելու, Արցախն ու Հայաստանը պետք է փրկվեն ու փրկվելու են։ Իսկ դրա համար առաջին հերթին մեր տղաներն են արյուն թափում։ Մենք պետք է նաև ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ ու հայրենասեր վերնախավ։ Պետք է ամեն ինչ անենք, որ նման բան չլինի»։

Ո՞րն է հակամարտության լուծման մեր պատկերացումը՝ հարցին ի պատասխան Բաբայանն ասաց. «Կան մարտավարական ու ռազմավարական քայլեր։ Ռազմավարական տիրույթը աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն է։

Մարտավարականը դրա ձևերն են։ Ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը պետք է պահպանվի ու պահպանվելու է։ Դրա համար իրենց ջանքերն են ներդնելու նաև գերտերությունները։ Սա պարզ է։ Մարտավարականը, այսինքն՝ ինչ ձևով տեղի կունենա՝ Արցախը կմնա չճանաչված երկիր, թե կմիանա Մայր Հայաստանին, մենք փաստորեն ունենք այդ երկու տարբերակը։ Եվ դա ցույց կտա ժամանակը, մենք զգացմունքներով չէ, որ պետք է առաջնորդվենք։

Պետք է առաջնորդվենք պրոֆեսիոնալիզմով, հաշվարկներով և նաև հասկանանք տարբեր երկրների շահերն ու ձգտումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում