Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Վեհափառ Հայրապետ, Հայոց եկեղեցին, հայ ժողովուրդը և իսլամ դավանող ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ մշտապես ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Թեժացնելով կրքերը՝ շատերը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել որպես «կրոնների պատերազմ»: Արդյոք ճի՞շտ է հակամարտությունը քրիստոնեություն-իսլամ հարաբերությունների կոնտեքստում դիտարկելը։

-Պատմական հանգամանքների բերումով միջնադարից սկսած և հատկապես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը սփռվեց ողջ աշխարհով մեկ։ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի զավակներին եղբայրական ձեռք մեկնեցին ու ապաստան տրամադրեցին նաև բազմաթիվ մուսուլմանական երկրներ, որտեղ մինչ օրս էլ կան հայկական համայնքներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թեմեր ու ծուխեր ունի շուրջ մեկ տասնյակ մուսուլման երկրներում, որտեղ մեր ազգի զավակները ապրում են որպես այդ երկրների օրինակելի քաղաքացիներ` իրենց նպաստը բերելով այդ պետությունների զարգացմանն ու շենացմանը, վայելելով տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը: Հայոց Եկեղեցին շարունակում է երկխոսությունը միջկրոնական ամենատարբեր հարթակներում՝ հանուն մարդկության բարօր ու խաղաղ կյանքի: Դրա մասին են վկայում իսլամական աշխարհի առաջնորդների այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեր կողմից փոխադարձ այցելությունները:

Արցախյան հակամարտության առաջին իսկ օրերից Ռուսաց Եկեղեցու պատրիարքների միջնորդությամբ ձևավորվեց եռակողմ հանդիպումների հարթակը` Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսների մասնակցությամբ: Այս հանդիպումներում բազմիցս շեշտվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կրոնական հիմք, ընդգծվել նաև մեր տարածաշրջանում քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների խաղաղ համակեցության և փոխըմբռնման անհրաժեշտությունը: Այս օրերին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին զոհ են գնում բազում խաղաղ բնակիչներ, ռմբակոծվում են բնակավայրեր և մեր ժողովրդի քաջարի զավակներ սեփական կյանքով պաշտպանում են իրենց ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հաճախ ականատեսն ենք դառնում անգամ Ադրբեջանի նախագահի մակարդակով փորձերի՝ վերստին կրոնական երանգավորում տալու ղարաբաղյան հակամարտությանը, ինչը պարզապես սադրանք է, որը, ցավոք, կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր պաշտոնական խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիները դարերով ապրել են Ղարաբաղում, և հիմա այնտեղ ադրբեջանցիների ստեղծած մշակութային, պատմական ու կրոնական արժեքները և հուշարձանները ոչնչացված են:

-Ադրբեջանի նախագահի այս հերթական հայտարարությունը չի համապատասխանում ճշմարտությանը։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մուսուլմանական հուշարձանները միշտ էլ եղել են պետության հատուկ խնամքի ներքո: Ասվածի ցայտուն օրինակ են ՀՀ-ում` Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի ամիրայի հոր` Ամիր Սաադի դամբարանը, Երևանում գործող 18-րդ դարի հայտնի Կապույտ մզկիթը: Անցնող տարիներին Արցախի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է տրամադրել Շուշիում, Աղդամում, ինչպես նաև Արցախի այլ շրջաններում մզկիթների և մուսուլմանական հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով: Մինչդեռ Ադրբեջանում, ի մասնավորի Նախիջևանում զինվորականների կողմից հայ քրիստոնեական մշակույթի արժեքավոր նմուշներ, տասնյակ հազարավոր բազմադարյա խաչքարեր ու դամբարաններ են ոչնչացվել:

Աշխարհը գիտի ոչնչացման այս փաստի մասին հրապարակված նյութերից։ Մեր ժողովուրդը միշտ էլ հարգանքով է մոտեցել այլ կրոնների, այս պարագային իսլամական կրոնամշակութային արժեքներին: Այս մասին կարող են վկայել տարբեր երկրներում բնակվող ժողովուրդները, որոնց հետ կողք կողքի ապրում են մեր ազգի զավակները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում