Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Եթե իրենք ռմբակոծում են Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, նույնն էլ մենք պետք է անենք Բաքվի նկատմամբ. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Սա Հայրենական մեծ պատերազմ է, մինչև վերջ պետք է կանգուն լինենք ու փրկենք մեր հայրենիքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության  նախարարի  պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Խոսելով խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին՝ մեր զրուցակիցը մեջբերեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ նախագահների համատեղ կոչը և նշեց՝ թուրքական կողմն այն չի կատարում. «Ադրբեջանի նախագահը մշտապես բղավում էր, թե հայերը ինչ-որ բանաձևեր են խախտում, բայց ինքն է հրադադարն  ու պայմանավորվածությունները ամենամեծ խախտողը։ Դժվար է  խոսել խաղաղ կարգավորման մասին, որովհետև Թուրքիան  ոչ մի կոչի չի հետևում ու նպատակ ունի բնաջնջել հայությանը։ Այս ամենը միանշանակ Ռուսաստանի դեմ է արվում»։

Նորատ Տեր-Գրիգորյանցն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին և նշեց. «Իր հարցազրույցում նա ասաց, որ եթե Հայաստանի տարածքում  պատերազմ լինի, իրենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կկատարեն։ Հիմա ստացվում է՝ Ղարաբաղը մեկուսացած է, ոչ ոք չի աջակցում՝ բացի Հայաստանի ռազմատեխնիկական ոլորտում աջակցությունից։ Այս պատերազմը հսկայական նշանակություն ունի  բոլոր պետությունների համար։ Ադրբեջանը իրեն խաղաղարարի տեղ է դրել, բայց վարում է պանթուրքիստական քաղաքականություն, իր քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի դեմ, նույնիսկ նրանց, ովքեր ապրում են Ռուսաստանում։ Փորձ է արվում ներսից քանդել Ռուսաստանը, տվյալ դեպքում՝ իմ հայրենիքը։ Միևնույն ժամանակ Ալիևը շատ ընկերաբար  է իրեն ներկայացնում Պուտինի ու ՌԴ-ի հանդեպ, բայց նա կեղծում է, նրան լսել չի կարելի, նա բարձր կարգի ստախոս է»։

Մեր զրուցակիցը նշեց՝ ՌԴ ղեկավարն ու Հայաստանի վարչապետը մշտական կապի մեջ են, և եթե Հայաստանի սահմանների վրա հարձակում լինի, Ռուսաստանն իր պարտավորությունները կկատարի. «Բայց պետք է նշեմ, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանը սադրանքի դիմեց Տավուշի շրջանում։ Թուրքական կողմը նպատակ ունի ոչնչացնել Հայաստան պետությունը։ Հիմա էլ Ղարաբաղի շրջանում են փորձում դա անել, հրթիռային հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը։ Եթե ես լինեի Արցախի նախագահ և ունենայի հեռահար հրթիռներ, ապա կասեի՝ եթե Ստեփանակերտի  խաղաղ բնակչության նկատմամբ այդ հրթիռներն օգտագործվում  են, ես նույնը կանեմ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նկատմամբ։ Ինչո՞ւ ոչ, պատասխանը պետք է ադեկվատ լինի։ Իրենք ռմբակոծում են մեր քաղաքը, մենք էլ կոչնչացնենք իրենցը։ Իրենք մոբիլիզացիա են հայտարարում, դու էլ նույնն արա։ Վատ է, որ Ղարաբաղն առայժմ չի ճանաչվել, եթե դա լիներ, ապա լիակատար իրավունք կունենայինք Ռուսաստանին ու այլ բարեկամ երկրների դիմելու օգնության խնդրանքով։ Հիմա երկու հսկայական փիղ հարձակվել է  լուցկու տուփի վրա։ Բայց այդ տուփն էլ հպարտ հայ ժողովուրդն է, որը պայքարում է իր կյանքի համար, իսկ մյուս կողմը ոչնչացնում է  ազգին՝ տարածք գրավելու համար»։

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝   գերտերությունները պետք է իրենց ասելիքն ունենան. «Ղարաբաղի շղարշի ներքո Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությամբ տարածաշրջանում ուզում է մեծ խառնակչություն սկսել՝ ներառելով Ռուսաստանին ու Իրանին։ Իսկ Վրաստանը դավաճանական երկիր է, մարդիկ ուզում են վերադառնալ իրենց հայրենիք, պաշտպանել իրենց հողը, իսկ Վրաստանը դա թույլ չի տալիս։ Վրաստանը հանցագործություն է կատարում  հայ ժողովրդի և ինչու չէ՝ նաև սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս ամենն ուղղված է  նաև Վրաստանի դեմ, բայց Վրաստանի ղեկավարությունը հարցն այդպես չի դիտարկում։ Վրաստանի քաղաքացիների գործն է հանդուրժել այդպիսի իշխանություններին»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ Ադրբեջանի ժողովուրդը զոհ է Թուրքիայի նախագահի նկրտումներին. «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հպարտանում է, իբրև թե այստեղի ադրբեջանցիները կամավոր ուզում են գնալ պաշտպանել իրենց հայրենիքը։ Բայց ի՞նչ հայրենիք, Ղարաբաղն իրենց հողը չէ, 1921 թվականին բոլշևիկները խլել են այն՝ տալով Ադրբեջանին, բայց դա իրենց հողը չէ։ Դա ինչ հիմարություն է։ Հիմա էլ սադրանքներ են անում, հայերը պատասխանում են, հետո էլ բղավում են, թե հայերն  են սկսել։ Դա բարձր մակարդակի ագրեսոր է, որը չի խղճում սեփական ժողովրդին։ Մենք պետք է պաշտպանենք մեր Ղարաբաղը բոլոր հնարավոր միջոցներով։ Փառք մեր բանակին, մեր հայ ազգին, որ դիմակայում է  հսկայական Թուրքիայի ճնշումներին»։

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հրթիռներով հարվածներ հասցնի այն ահաբեկիչներին, որոնք ժամանում են Ղարաբաղ. «Ոչ միայն գալուց հետո, այլև հենց այնտեղ՝ իրենց ճամբարներում։ Բայց այդ որոշումը արդեն պետք է ՌԴ ղեկավարը կայացնի։ Այս ամենը Ռուսաստանի դեմ է, թեպետ տվյալ պահին զոհ է գնում հայ ժողովուրդը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում