Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Բորելը գտնում է, որ Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները գործնականում անիրագործելի են

Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույց ներկայացնելու մասին Ադրբեջանի պահանջը հազիվ թե իրագործելի է: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, որտեղ Ղարաբաղի վերաբերյալ լսումներ են անցկացվել:

«Իրավիճակը տարածաշրջանում վատանում է: Հեռախոսազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացրել է իրենց պահանջները Հայաստանին` Ղարաբաղում հակամարտությունն ավարտելու դիմաց: Խոսքը վերաբերում է տարածաշրջանից հայ զինվորականների դուրսբերման ժամանակացույցի ներկայացմանը, ինչը հազիվ թե իրագործելի է»,- ասել է Բորելը:

Բորելը նաև նախազգուշացրել է հակամարտության մեջ օտարերկրյա խաղացողների ներգրավման վտանգի մասին և ասել է, որ տարածաշրջանում շատ կեղծ տեղեկություններ են շրջանառվում՝ ուղղված հակամարտության կողմերի բնակչության համախմբմանը և արտաքին աջակցություն ներգրավելուն: Նա կոչ է արել մեծ զգուշությամբ վերաբերվել հակամարտության գոտուց եկող տեղեկատվությանը, հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության դադարեցման համատեքստում: Բորելն իր խոսքում ուղղակիորեն չի նշել Թուրքիայի կողմից Սիրիայից տարածաշրջան իսլամիստներ տեղափոխելու մասին տեղեկությունները, որոնք ավելի վաղ արդեն հաստատել էին նույնիսկ ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես Ֆրանսիան:

Բորելը վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման նոր ջանքերի վերաբերյալ:

Եվրախորհրդարանի նստաշրջանում քննարկման ժամանակ շատ եվրոպացի պատգամավորներ կարծիք են հայտնել, որ Ղարաբաղում հակամարտությունն արդյունք է Թուրքիայի նախագահի`Օսմանյան կայսրությունը մասամբ վերակենդանացնելու փորձերի` Թուրքիայի ազդեցությունը տարածելով հարևան շրջաններում`լինի դա Սիրիա, Լիբիա, Արևելյան Միջերկրական ծով կամ Կովկաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում