Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

Էրդողանի իսրայելական գինը. ի՞նչ է կատարվում Ռուսաստանի և Իրանի քթի տակ

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը քննադատել է Թուրքիայի ռեգիոնալ կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Բայց պետք չէ շտապել եզրակացնել, թե Իսրայելը ուշքի է գալիս կովկասյան ռեգիոնում պատերազմի հրձիգի իր կարգավիճակից: Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքը վերաբերում է մերձավորարևելյան ռեգիոնին: Գանցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիան, քննադատելով արաբ-իսրայելական հարաբերության կարգավորման գործընթացը, կապեր պահելով ՀԱՄՄԱՍ-ի հետ, միջամտելով Լիբիայում, ռեգիոնը հեռացնում է կայունությունից: Ըստ ամենայնի, հենց այդ նպատակով էլ Իսրայելը փորձում է ապակայունությունը հեռացնել Կովկաս՝ այստեղ Ադրբեջանի միջոցով Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմի պայմաններում բարեխղճորեն և սառնասրտորեն շարունակելով մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Եթե Թուրքիան պատերազմում է Կովկասում, ապա դա նշանակում է, որ նվազում է Իսրայելի քթի տակ պատերազմելու հավանականությունը: Միաժամանակ, Իսրայելի համար աճում է Թուրքիայի վրա եղած բացահայտ պատասխանատվությամբ սանձազերծված պատերազմի պայմաններում Իրանի և Ռուսաստանի «քթի տակ» ավելի հարմար սողոսկելու և տեղավորվելու հնարավորությունը: Եթե Ադրբեջանն ու Ալիևը դարձել են գործիք Էրդողանի համար, ապա Էրդողանը, թերևս, Իսրայելի գործիք դառնալու ճանապարհին է, և անգամ դրա ավելի քան կեսին:

Էրդողանը ծրագրում է աշխարհի վրա հնարավորինս թանկ վաճառել Ալիևին, Իսրայելը՝ աշխարհի վրա հնարավորինս թանկ վաճառել Էրդողանին: Երուսաղեմի թուրքական քաղաք լինելու մասին Ռեջեփ Թայիփի հոխորտանքը այդ հանգամանքի գիտակցումն է անշուշտ: Բայց մի բան է գիտակցելը, մեկ այլ բան՝ հետևությունը՝ ինչ անել «չվաճառվելու» համար: Էրդողանը կարող է միայն հոխորտալ Թել Ավիվի վրա, ոչինչ ավելին: Փոխարենը, Իսրայելին հաջողվեց Թուրքիային մերձավորարևելյան և միջերկրածովյան ռեգիոններից տեղափոխել Կովկաս՝ իր ահաբեկչական պոտենցիալով: Ճահիճ, որտեղ, խոշոր հաշվով, նույնիսկ դա ստեղծող Թուրքիային չի շողում որևէ հեռանկար:

Թուրքիայի համար այդ ճահճացումը լինելու է ինքնաոչնչացում, պարզապես Իսրայելն այդ գործը փորձում է անել՝ հնարավորինս հեռացնելով իր սահմանից, իրենից հեռացնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական «պայթեցումը»:

Եվ դա արվում է հայ զինվորների կյանքերի հաշվին, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս Կովկասը ահաբեկչական ճահճի վերածելու հեռանկարից փրկելու համար: Հայ ժողովուրդը, անշուշտ, չի մոռանա Իսրայելի այդ մահաբեր դերակատարումը, որքան էլ իրականություն դառնա նախօրեին հրապարակված տեղեկությունը, թե երկու-երեք օր անց Իսրայելը կդադարի սպառազինության մատակարարումը Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում