Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
«Այո, բոլորս պատրաստ ենք զոհվելու, բայց հիմա զոհելու ժամանակն է: Մենք չպիտի զոհվենք, պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը և հարցը չթողնենք մեր երեխաներին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` տարիներ շարունակ մենք փխրուն խաղաղություն ենք պահել. «Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում: Սպասում են, թե ով է հաջողություն գրանցել, որ կանգնեն նրա կողմը»:
«Պարոն վարչապետ, դուք այժմ ստանձնել եք գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները. տվեք հրամաններ շարժվելու առաջ. եթե այս պատմությունը կիսատ թողնենք, շարունակելու ենք արնաքամ լինել: Մենք 25-ից ավելի տարի արնաքամ ենք լինում, ավելի լավ է մեկ անգամ արնաքամ լինենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: