Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Սահմանն ու կարմիր գիծը չպետք է խախտվի. ինչո՞ւ են ընդդիմադիրները «ձայնակցում» Ալիևին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Ադրբեջանը հերթական քարոզչական հնարքն է օգտագործել՝ աղավաղելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և  Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության հանդիպման բովանդակությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին, և որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է հանձնվեն հինգ շրջանները: Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Բաքվին այս հարցում «ձայնակցում են» որոշ հայաստանյան ու արցախյան ընդդիմադիրներ։

Նախևառաջ՝ Լավրովը չէր կարող նման բան ասել։ Եթե նույնիսկ նման պնդման համար հիմք լիներ, Լավրովը, լինելով բարձրագույն դիվանագետ, երբեք նման բան չէր ասի։ Առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, ինչի մասին վառ երևաց ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում, որն ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես ադրբեջանական կողմը միշտ էլ ուռճացնում է այս կամ այն հայտարարությունը, հաճախ՝ ստում։ Նույնիսկ Մարիա Զախարովան դրա վերաբերյալ հատուկ պարզաբանում տվեց։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը և այն պնդմանը, որ այս հարցի շուրջ բոլորս պետք է միասնական լինենք՝ դա երազանք է։ Մեր ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ համազգային շահերի շուրջ մենք լինենք միասնական։ Ներքին քաղաքական կյանքում, բնական է, ամեն մեկը կունենա իր կարծիքը։ Ընդդիմությունը պետք է լինի ուժեղ, քննադատող։ Բայց մենք պետք է հասկանանք, որ որևէ մեկն իրավունք չունի ոտնահարելու մեր ազգային շահերը։ Պետք է նաև հասկանանք, որ քաղաքական դաշտն այնպիսին է, որ նման շահարկումներ ու զարգացումներ անընդհատ լինելու են։

– Բայց արդյոք պե՞տք է այդ հարցում ստանձնել Ալիևի խոսնակի դերը, դա քաղաքական պայքարում արդարացվա՞ծ է։

– Գիտեք, տարբեր քաղաքական ուժեր իրենք են իրենց մոտեցումները որդեգրում։ Իդեալական կլիներ, որ գոնե այս հարցում բոլորս միասնական լինեինք։ Բայց ասել, որ դա չի լինի՝ դժվար է։ Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր պահելաձևը։ Կան քաղաքական ուժեր, որոնք արմատական ընդդիմություն են ու միշտ էլ լինելու են արմատական ընդդիմություն՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին կանգնած։ Կան ուժեր, որոնք այլ մոտեցումներով են հանդես գալիս ու չեն ընդունում իշխող ուժին։ Բայց իհարկե իդեալականը կլինի այն, որ մենք ղարաբաղյան հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերենք։ Բայց երբեմն էլ ընդդիմությունից հնչող կոշտ մոտեցումները ինչ-որ տեղ նաև ուղղված են Ադրբեջանին, որ չմտածեն, թե հասարակությունը կարող է միակողմանի զիջումների գնալ։ Դժբախտաբար մենք սրանից շատ հեռու ենք, մեր քաղաքական կուլտուրան դեռ այդ մակարդակին չի հասել։

– Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ ՀՀ նոր իշխանություններն են տապալել բանակցությունները, ու  գրեթե նույնը կրկնեց նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը բանակցությունները փակուղի է մտցրել։

Ադրբեջանը միայն Նիկոլ Փաշինյանի՞ն է ասել, որ նա տապալել է գործընթացը։ Ալիևը նույնն ասել է նաև երկրորդ նախագահին, առաջին նախագահին։ Քանի անգամ է նույն Ադրբեջանը տապալել 1994 թվականին կնքված զինադադարի ռեժիմը։ Բայց մինչ այդ էլ են եղել զինադադարի ռեժիմի ստորագրված պայմանագրեր։ Հիմա դժբախտաբար Ադրբեջանն էլ ավելի է սաստկացնում իր դիրքորոշումը, ինչը պայմանավորված է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքականությամբ, այլ Ադրբեջանում ու Թուրքիայում տեղի ունեցած գործընթացներով։ Տեսնում եք՝ հիմա Ադրբեջանում իշխանափոխություն է ընթանում, այդքան մարդ է պաշտոնաթող եղել, նոր կառավարման բուրգ է կառուցվում։ Տեսեք, թե Թուրքիան Ադրբեջանում ինչ ազդեցություն ունի։ Փաստորեն մենք կարող ենք փաստել, որ Թուրքիան ռազմակալել է Նախիջևանը, իսկ դա պարտադրում է  Ադրբեջանին այս կամ այն քայլն անել։ Մենք պետք է գլոբալ կոնտեքստում նայենք, ոչ թե կոնկրետ հայ-ադրբեջանական հարթության մեջ։ Անկախ նրանից, թե ով է ՀՀ ղեկավարը, Ադրբեջանը միշտ էլ քննադատել է։

– Հասկանում ենք Ադրբեջանի քննադատությունը, բայց չենք հասկանում մեր ընդդիմադիրների ոգևորությունն այդ հարցում։

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր մարտավարությունը մշակում։ Իդեալական կլիներ, որ գոնե մի քանի հարցերի շուրջ մենք ունենայինք միասնական մոտեցում։ Այդ սահմանն ու կարմիր գիծը չպետք է խախտվի, բայց դա իդեալական տարբերակ է, մեր վիճակում դա առայժմ իրատեսական չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում