Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Փաշինյանը սկսում է նոր քայլարշավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը լայն անդրադարձ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ պարզապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախահեղափոխական վերջին տարիների հետագծին, դրա և Հայաստանում այդ տարիներին մի շարք քաղաքական ուժերի որդեգրած ընդդիմադիր տրենդային վարքագծի ու մտածողության միջև տարբերությանը: Ընդգծելով այդ տարբերությունը, Փաշինյանը փաստացի դիտարկել է այն իր գծի հաղթական արդյունքի՝ 2018 թվականի թավշյա հեղափոխության հաջողության տրամաբանությամբ: Ոչ վաղ անցյալի այդ համեմատականով, Նիկոլ Փաշինյանը անկասկած փորձել է ներկա ռեժիմում ցույց տալ իր մոտեցման համեմատական առավելությունն ու արդյունավետությունը: Կասկածից վեր է, թե որն է դրա շարժառիթը: Բանն այն է, որ ներկայումս բավականին հաճախ են հնչում քաղաքական դժգոհություններ ոչ միայն նախկին իշխանությունը, նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի, կամ դրանց հետ ասոցացվող շրջանակների կատարմամբ, այլ նաև, այսպես ասած նախկին համակարգի ընդդիմություն ներկայացող ուժերի, որոնք այժմ ընդդիմություն են դիրքավորվում նաև նոր իշխանության հանդեպ:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման տողատակում ասոցացնում է նախկին իշխանությունն ու նախկին ընդդիմությունը ըստ էության մեկ համակարգի մեջ, դիտարկելով իրավիճակը այդ համակարգում գոյություն ունեցած «ճիշտ» մտածողության, և իր՝ համակարգից դուրս «սխալ» մտածողության համատեքստում: Փաշինյանի լայն անդրադարձը անշուշտ լայն պատասխանի փորձ է այն քննադատություններին ու ընդդիմախոսությանը, որն առնչվում է հետհեղափոխական «սխալներին»: Այլ կերպ ասած, Փաշինյանը ազդարարում է, որ հեղափոխությունից առաջ էլ իրեն «սխալ» էին համարում այն ժամանակ ընդդիմությունները, բայց պարզվեց, որ ինքը «ճիշտ» էր: Ամբողջ հարցն այստեղ թերևս այն է, որ ընդդիմախոսությունը կամ քննադատությունը, որ հնչեցնում են նախկին այդ ընդդիմությունները, կառուցված է հենց այն տրամաբանության վրա, որ «թավիշը ճիշտ չէ»:

Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ «թավիշն» է ճիշտը և հենց այդ մտածողությունն է, որ հաջողության է բերում ռազմավարական հեռանկարում: Ընդ որում, այստեղ թերևս փաստարկային տրամաբանությունը բավականին պարզ է և առարկայական, առնվազն 2018-ի օրինակի բերումով: Հարցը սակայն տվյալ պարագայում էլ դառնում է այն, որ դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը Փաշինյանից պահանջելու է շարունակություն, ընդ որում առավել հանգամանալից, առարկայական և կոնկրետ շարունակություն: Այդ իմաստով, իր խորքային տրամաբանությամբ և շերտավորումով Փաշինյանի գրառումը կարող է դիտվել մարտի 31-ի Գյումրիից մեկնարկած քայլարշավի հետ յուրօրինակ նույնության մեջ, պարզապես այլ ձևաչափի և այլ բնույթի, քայլարշավ հանրության հետ երկխոսության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում