Thursday, 06 06 2024
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը

«Վայլդբերրիզ» ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը 2019թ. հունվարի 26-ից աշխատելով վերոնշյալ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղում որպես պահեստի և հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր-գանձապահ, և աշխատանքային պայմանագրով հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ՝ լիազորված լինելով իրականացնել պահեստային աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ինչպես նաև կանխիկ գումարի մուտքագրման և ելքագրման աշխատանքների կատարումը, 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված տարբեր տեսակի ապրանքների վաճառքից ստացված խոշոր չափերով գումարը ՝ 1.958.390 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում