Friday, 07 06 2024
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ

Վերադարձ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին. ի՞նչ էր ակնարկում իր հարցազրույցում ԱԳ նախարարը

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Այս մասին EFE-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,- նշել է նա և քննադատել Ադրբեջանի դիրքորոշումը, որը, կարծես թե, Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով:

«Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,- ասել է նա:

Մնացականյանը կարծիք է հայտնել, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև «անհրաժեշտ»։ «Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ»,- ասել է նա և հիշեցրել, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին։ Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա պաշտպանել է խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ապրիլյան պատերազմը շատ բաներ ի ցույց դրեց։ «Նախկին այսպես կոչված ղեկավարը նահանջ էր կատարել մեր հիմնական սկզբունքներից, ու հիմա արտգործնախարարը բավականին հետաքրքիր հայտարարություն է անում։ Տարածքի կորուստ չպետք ունենանք, միայն իրավունքների ամրակայում։ Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է վերադառնալ խաղաղ բանակցություններին, թե ոչ։ Ես կասեմ՝ եթե ճնշում չլինի, ոչ մի հարց էլ չի լուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ նախարար Մնացականյանն ամենևին էլ չի մատնանշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, խոսքը վերահսկող մեխանիզմների մասին է, ինչի անհրաժեշտությունը միշտ էլ եղել է։ «Այսպես ասեմ՝ հոգեբանական առումով Տավուշի գործողության արդյունքը պետք է ամրապնդվի, իսկ մեխանիզմների ներդրումը խիստ անհրաժեշտ է։ Մենք նահանջող վիճակում էինք, հիմա այնպիսի գործողություն արեցինք, որ այդ վիճակից դուրս եկանք։ Հիմա մեզնից է կախված՝ եթե լավ ճզմենք, Ադրբեջանն էլ կբանակցի։ Բոլոր դեպքերում բանակցությունները խաղաղության մթնոլորտ են ապահովում, եթե գերագույն նպատակը չի ամրապնդվում, խաղաղ գոյակցության վիճակ է ամրապնդում։ Բոլոր իմաստներով մեզ համար ձեռնտու է»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, մինչդեռ, նախարար Մնացականյանը ուղիղ ակնարկել է օրակարգ բերել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ «Եվ այդ մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է 1994 թվականի հրադադարի մասին հայտարարությանը, ապա նախարարը բաց տեքստով ասում է, որ Արցախը ևս պետք է ներգրավվի բանակցություններին, քանի որ այդ ժամանակ հրադադարը կնքած կողմերից մեկը Արցախի Հանրապետությունն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Վարդանյանն ընդգծեց՝ դրան հասցնելը դժվար կլինի. «Ես առայժմ այդպիսի նշաններ չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում