Saturday, 08 06 2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ

Մանկապարտեզի ու ցածր դասարանի երեխաները թիրախային խմբում չեն. ուստարվա բացումով կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, առաջին դասարանցիները, իսկ հաջորդ օրը նաև մյուս դպրոցահասակ երեխաներն ու մանկապարտեզ հաճախող երեխաների առանձին խմբեր հաճախելու են դպրոց և համապատասխանաբար՝ մանկապարտեզ։ Նախարարությունը հրապարակել է համապատասխան ուղեցույցը, բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կահավորված  են արդեն հակահամաճարակային կանոններին համապատասխան, սակայն մտահոգությունները, որ այս հաճախումներով պայմանավորված կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է գլուխ բարձրացնել, մնում են։

Հինգշաբթի օրն էլ կառավարության նիստում վարչապետը խոսեց այս մասին։ Փաշինյանը նկատեց, սակայն, որ էքսպերիմենտներ չեն լինելու։ Դպրոցները չեն բացվելու, հետո, ասենք, մի 20 օր հետո նորից փակվեն։  «Մենք դպրոցներն ուզում ենք բացենք և չփակենք։ Փորձարկումներ չենք անելու, մենք դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի։ Հետևաբար պետք է հարցերին մաքսիմալ խիստ մոտենանք ու մաքսիմալ խիստ կանոնները պահենք»,- ասել է Փաշինյանը։

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով մտահոգություններին, նկատեց, որ կորոնավիրուսի պիկի ժամանակ էլ բաց մանկապարտեզներ կային, ու որևէ դեպք մանկապարտեզներում չի գրանցվել։ Բացի դրանից, լիքը հետազոտություններ ցույց են տալիս, որ ցածր դասարանի երեխաները նույնպես  կորոնավիրուսի համար թիրախային խումբ չեն: «Հետևաբար, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիք էլ լինի, ապա դա երեխաներով՝ մանկապարտեզների ու ցածր դասարանների բացվելով, պայմանավորված չի լինի։ Ուրիշ բան, որ եղանակի փոփոխությամբ, փակ տարածքներում շատ մարդ լինելու հանգամանքով պայմանավորված երկրորդ ալիք լինի, բայց սխալ կլինի դա վերցնել ու գցել դպրոցի, մանկապարտեզի վրա, համենայնդեպս, ցածր դասարանի երեխաների վրա։ Շատ երկրներ կան, որ մինչև 12 տարեկան երեխաները դիմակ էլ չեն կրում։ Այդ խումբը համարվում է  բավականին անվտանգ։ Իսկ բարձր դասարանի երեխաներն ու ուսանողները արդեն ռիսկային խումբ են»,- ասաց Տեր-Մինասյանը՝ կրկին հստակեցնելով, որ մանկապարտեզներն ու ցածր դասարանի երեխաները ռիսկային խմբում չեն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավորությանը, ապա բժշկի խոսքով՝ տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կա, բայց որևէ պարագայում դա պայմանավորել դպրոցների ու մանկապարտեզների վերաբացմամբ՝ սխալ կլինի։ Շատ երկրներում երկրորդ ալիք ասվածն արդեն սկսվել է, այն պարագայում, երբ ուսումնական տարին դեռ չէր մեկնարկել։ «Երկրորդ ալիքի վերսկսումը կարող է զուգադիպել ուսումնական տարվա մեկնարկի հետ, բայց ոչ մի պարագայում դրանով պայմանավորված չի կարող լինել»,- եզրափակեց Տեր-Մինասյանը։

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կրթական հաստատությունների վերաբացմամբ նոր դեպքերի թվի աճ հնարավոր է լինի, քանի որ մեծանում է շփումը, մարդկանց կուտակումը փակ հաստատություններում, բացի դրանից, շուտով հոկտեմբեր ամիսն է, և եղանակի ցրտելու պատճառով մարդիկ նորից սկսելու են ավելի քիչ  դուրս գալ տնից, շենքերից, աշխատավայրից։ Կրկին շփման մակերեսը կմեծանա, ինչը, ըստ Սահակյանի, հնարավոր է նպաստի, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շատանա։ Դրան էլ գումարած, մեր զրուցակցի խոսքով, դեռ որևէ բուժող դեղամիջոց չկա, պատվաստանյութը դեռևս չկա, ու մասսայական կիրառում չկա, որով հնարավոր կլիներ կոլեկտիվ իմունիտետ ստեղծել ու նվազեցնել համավարակային իրավիճակը:

«Այս ամեն ինչը նպաստում է, որ դեպքերի թիվը շատանա։ Եվ հետո, վարակվածների թիվը մեծ չէ։ Մենք բռնկումներ ունեցանք հուլիս-օգոստոս ամիսներին, բայց վարակվածների թիվն այնքան մեծ չէ, որ խոսենք կոլեկտիվ իմունիտետի մասին։ Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարելի է  ասել, որ դպրոցների բացումով և մյուս գործոններով պայմանավորված մենք առաջիկայում կունենանք դեպքերի ավելացում»,- ասաց Սահակյանը։

Միևնույն ժամանակ, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ երեխաները այս վարակի թիրախում չեն, երեխաների շրջանում սուր, ծանր դեպքեր շատ չեն լինում։ «Երեխաները հիմնականում անախտանիշ վիրուսակիրներ են։ Բայց նրանք ռիսկային են այնքանով, որ կարող են վիրուս տարածող լինել, վիրուսը տուն տանել, իսկ տանը կան տարեցներ, մեծահասակներ, ռիսկային խմբում գտնվող մարդիկ։ Մենք դժվարություններ կունենանք հենց այս մարդկանց շրջանում։ Իրավիճակը ռիսկային է հենց սրանով պայմանավորված»,- եզրափակեց Գայանե Սահակյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում