Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Հանրային խորհրդի նախագահը՝ 1in.am-ի յութուբյան ալիքի արգելափակման մասին

Հանրային խորհրդի նախագահ Ս․Սաֆարյանի արձագանքը 1in.am լրատվական կայքի յութուբյան ալիքը հանրությանն անհասանելի դարձնելու կապակցությամբ
_____________

1in.am լրատվական կայքի կողմից ժամեր առաջ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ կայքի յութուբյան ալիքը՝ ավելի քան 200 հազար բաժանորդագրությամբ, արգելափակվել է, լուրջ մտահոգության առիթ պետք է լինի ոչ միայն լրատվամիջոցի, այլև պատկան այն մարմինների համար, որոնք կոչված են ապահովելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ստանալու տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին: Լրատվամիջոցի այն պնդումը, թե «…հեռուստատեսային հարթակի գործունեությունը հիմնավորապես կասեցնելու և նրա ձայնը լռեցնելու համար կատարվել է թիրախավորված խմբակային հարձակում, որն իրականացվել է լրատվամիջոցի բովանդակության մեծ մասի հետ անհամաձայն Հայաստանի նախկին իշխանավորների և նրանց նորընծա սատելիտների ֆեյքային ֆաբրիկաների կողմից», քննության նյութ պետք է դառնա մասնավորապես օրինապահ մարմինների համար, քանի որ նման պնդումների առիթ են հանդիսացել նաև նախկինում տեղի ունեցած, բայց չպարզաբանված նմանօրինակ դեպքերը:

Համապարփակ ուսումնասիրության և հետևողական քննության են արժանի լրատվամիջոցի այն կասկածները, թե յութուբյան հեռուստատեսային հարթակի արգելափակումն ինչ-ինչ աղերսներ ունի քաղաքական այս կամ այն կողմնորոշմամբ անհատների ու խմբերի միտումնավոր բողոքների և միջնորդությունների հետ, որոնք ուղղված լինելով կոնկրետ լրատվամիջոցի դեմ՝ միևնույն ժամանակ նպատակ ունեն սահամանափակելու բազմակողմ լրատվություն ստանալու լայն հանրության իրավունքը:

Կոչ եմ անում ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ հետևողական լինել խնդրի ամբողջական ուսումնասիրմանը, ինչպես նաև կիրառել պատասխանատվության ենթարկելու համապատասխան գործիքակազմեր, եթե լրատվամիջոցի բնականոն աշխատանքային գործընթացի դեմ նպատակաուղղված արհեստական խոչընդոտներ ստեղծելու կասկածները կհաստատվեն:

Որպես ՀՀ Հանրային խորհրդի նախագահ՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցել 1in.am լրատվական կայքին և հանրությանն օբյեկտիվ և բազմակողմանի լրատվություն մատուցելու անաչառ նպատակադրում ունեցող մյուս լրատվամիջոցներին՝ հարթելու իրենց գործունեության ընթացքում ծագող անհարկի խնդիրներն ու խոչընդոտները:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Ստյոպա Սաֆարյան

https://www.facebook.com/279009952167101/photos/a.1066311813436907/3175702645831136/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում