Monday, 06 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ինչու Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վարույթ չի ընդունվում, ինչ կապ ունի Սերժիկ Ավետիսյանը

Վճռաբեկ դատարանը երկու ամիս շարունակ վարույթ չի ընդունում Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից հունիսի 18-ին։ Գլխավոր դատախազությունն այս որոշումը Վճռաբեկում բողոքարկել էր հունիսի 30-ին, սակայն Վճռաբեկ դատարանն առ այսօր անհասկանալի պատճառներով չի քննում բողոքը:

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տուժողների իրավահաջորդների ներկայացրած բողոքը ևս վարույթ չի ընդունվել առ այսօր։ Նրա խոսքերով՝ ճիշտ է, օրենքի պահանջ է, որ Վճռաբեկը բողոքը վարույթ ընդունել-չընդունելու հարցը քննում է 3 ամսում, բայց առնվազն տարակուսելի է, որ նման կարևոր գործով բողոքը կարող է նման երկար ժամանակահատվածում չքննվել։ «Վճռաբեկ դատարանը երեքամսյա ժամկետում է քննում բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու հարցը։ Վճռաբեկ դատարանը բոլոր գործերով է նման երկար ընթացակարգ պահպանում։ Բայց, քանի որ սա կարևոր գործ էր, Վճռաբեկը կարող էր արագ այդ հարցը քննարկեր, որովհետև շատ կարևոր գործ է, գլխավոր ամբաստանյալը դրսում, վկաները դրսում են, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Քոչարյանը չի ազդելու այդ վկաների վրա։ Դրա զուգահեռ էլ տեսնում ենք, որ դատական նիստերը տեղի չեն ունենում։ Պաշտպանների միջնորդությունների պատճառով տուժող կողմը երկրորդ տարին է՝ չի կարողանում ի վերջո իր դիրքորոշումը ներկայացնել և հասնել նրան, որ մեղադրական եզրակացությունը հրապարակվի, ու մարդիկ տեսնեն, թե Մարտի 1-ին ինչ հանցավոր արարքներ են տեղի ունեցել»,- ասաց Ղարագյոզյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության գործով Վճռաբեկ դատարանում զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը, որը 2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է նույն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։ Արա Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իմանալով Սերժիկ Ավետիսյանի անձը, նախորդ իշխանությունների հետ նրա կապերը, ապա բացարձակ չի զարմանում, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վարույթ չի ընդունվել, կամ ձևական կընդունվի և կմերժվի։ «Որևէ երաշխիք չկա, որ նախկին իշխանությունների հետ կապերը չեն օգտագործվի, կամ դեր չեն խաղա այս դեպքում։

Բացառված չէ, որ դեռ մի ամսից էլ կսպասի Վճռաբեկը, մի քանի ամիս էլ կքննի այդ բողոքը, որ Քոչարյանը հնարավորինս երկար մնա ազատության մեջ։ Եվ, քանի որ Քոչարյանի պաշտպանները բոլոր տեղերում, բոլոր ատյաններում կարողանում են ժամերով, օրերով, տարիներով խոսել, կարող եմ ասել, որ որևէ ակնկալիք չունեմ ո՛չ Վճռաբեկից, ո՛չ էլ Սերժիկ Ավետիսյանից։ Ի վերջո, նա Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործը քննած դատավորն է եղել նախկինում»,- ասաց Ղարագյոզյանը։

Նշենք, որ Սերժիկ Ավետիսյանի կապը նախկինների հետ նաև խնամիական է։ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կնոջ` Էթերի Կարապետյանի քույրն է։ Սերժիկ Ավետիսյանն ու Սամվել Կարապետյանը, ով հենց մամուլի հրապարակումների համաձայն վճարել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար կիրառված 2 միլիարդ դրամ գրավի մեծ մասը, «բաջանաղներ» են։ Առնվազն ֆանտազիայի ժանրից կլինի հավատալ այն, որ Սամվել Կարապետյանի դատավոր  բաջանաղը (քենակալ) կարող է յուր բաջանաղի փողերով ազատության մեջ հայտնված Քոչարյանի խափանման միջոցը համարել անհիման և փոփոխել այն։ Սերժիկ Ավետիսյանը մերժել է արդեն դատախազության կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Հենց այստեղից էլ գալիս է հարցի պատասխանը, թե ինչու վճռաբեկը վարույթ չի ընդունում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները։

Սերժիկ Ավետիսյան ու իր ընտանիքը նաև բավական հարուստ են։ Նրանք պարբերաբար հարյուր հազար դոլարներով նվիրատվություններ են ստանում։ Նրանց հարստութան աղբյուրը կրկին Կարապետյան ընտանիքն է։ Սերժիկ Ավետիսյանը, 2012թ-ին ստացել է 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ գույքի կամ գումարի տեսքով։ Նրա կինը՝ Էվելինա Ավետիսյանը, տարբեր տարիների ստացել է 16 մլն դրամի և 100 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Դուստրը՝ Էդիտա Ավետիսյանը, 14,5 մլն դրամի նվիրատվություն է ստացել վերջին 3 տարիների ընթացքում։

Արա Ղարագյոզյանը ցավում է, որ իշխանությունը համակերպվեց մտքի հետ, որ այս դատավորները պետք է մնան և աշխատեն ու վճիռներ կայացնեն։ Համենայնդեպս, փոփոխությունների նշույլ, քայլ չի նկատվում։ «Հեղափոխությունից հետո մենք ունենք լեգիտիմ ձևավորված իշխանություն, բայց փոփոխությունները չեն նշմարվում։ Գոնե կարելի է այդ կարգում փոփոխություն անել, որ Վճռաբեկ դատարանն էլ, Վերաքննիչի պես, բողոքը ստանալուց անմիջապես հետո քններ այն։ Չի կարող 3-4 ամիս հետո քննել՝ կալանավորման հարցը հիմնավո՞ր է, թե՞ չէ։ Ի վերջո, կալանքը բացառիկ իրավունք է և այն պետք է անհապաղ քննարկել։ Օրենսդիր մարմինն էլ այստեղ անելիք ունի, բայց իշխանությունը, կարծես, համակերպվել է նաև այն մտքի հետ, որ Քոչարյանը կարող է մնալ ազատության մեջ։ Ամեն դեպքում, նման մեղադրանքով ամբաստանյալի ազատության մեջ գտնվելը ռիսկային է»,- եզրափակեց Արա Ղարագյոզյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում