Չեռնոգորիայի նախագահ և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը դեռևս չի ընդունել ընտրություններում իր կուսակցության պարտությունը։ Նա հայտարարել է, որ պետք է սպասել պաշտոնական արդյունքներին։
Նրա խոսքերով, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ իր կուսակցությունը խորհրդարանում 40 տեղ է զբաղեցնում։
«Հարցն այն է, թե ում բաժին կհասնի վճռորոշ՝ 41-րդ մանդատը», հայտարարել է Ջուկանովիչը։
Նա նշել է, որ ՍԴԿ-ն հաղթողին կընդունի վերջնական արդյունքների հրապարակումից հետո։
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկից հետո իշխող կոալիցիան ստացել է ձայների 34,7 տոկոսը։ «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմության կոալիցիան ստացել է ձայների 33,1 %-ը, «Դեմոկրատներ» շարժումը՝ 12,4%-ը, URA կուսակցությունը՝ 5,3%-ը:








































