Saturday, 18 07 2026
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ինչպես մոռանալ Ռոբերտ Քոչարյանին, երբ բոլորը ուզում են հիշել

Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ընդհանրապես նախկին իշխանությունն ու իշխող համակարգը ներկայացնող ուժերի վերաբերյալ քննարկումներում հաճախ է հնչում հարց կամ գնահատական, որ պետք է մոռանալ նախկին համակարգը, և հանրությունն իր ուշադրությամբ է, որ, այսպես ասած, կենդանի է պահում այդ համակարգը քաղաքական իմաստով: Առերևույթ, գնահատականը բավականին դիպուկ է ու ճշգրիտ, սակայն այդպես է՝ կրկնենք, միայն առաջին հայացքից: Խորքային առումով, հանրային ուշադրությունը քաղաքական իրավիճակի հետևանք է կամ արդյունք, ոչ թե առիթ, պատճառ կամ աղբյուր: Հանրությունն արձագանքում է այն անցուդարձին և ստատուս-քվոյին, որ կա: Հետևաբար, որևէ քաղաքական գործոնի կամ սուբյեկտի լինել-չլինելը պայմանավորված է ոչ թե հանրության ուշադրություն դարձնել կամ չդարձնելով, այլ այն հանգամանքով, օրինակ, թե դրանից բացի, հանրությունն էլ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի քաղաքական իմաստով: Հետևաբար՝ այստեղ է, որ պետք է փնտրել հարցի պատասխանը, եթե խոսքը վերաբերում է նախկին համակարգը քաղաքական արդիականությունից զրկելուն և քաղաքական լուսանցք մղելուն: Եթե չկա քաղաքական կյանքում, հասարակական-քաղաքական դիսկուրսում և օրակարգում ուշադրության արժանի այլ բան, ավելի մեծ ուշադրություն կլանող և պահող որևէ երևույթ կամ գործընթաց, ապա հանրությունն ուշադրության արժանացնի նախկին համակարգին կամ դրա որևէ խմբին, թե ոչ, լսի կամ խոսի Ռոբերտ Քոչարյանի մասին, թե ոչ, այդ համակարգը շարունակելու է լինել գործոն և զբաղեցնել որոշակի տարածություն: Որովհետև առնվազն գործում է այսպես ասած՝ հայելու տրամաբանությունը:

Երկրում չի կարող լինել միայն իշխանություն և ռեակցիա իշխանությանը: Ու, բնականաբար, առաջանում է իշխանություն և նախկին իշխանություն հարաբերակցությունը: Ընդ որում, պետք է նկատել թերևս մի էական հանգամանք կամ երանգ: Նախկին իշխանության քաղաքական կենդանի գոյությունը պահանջված է գործնականում ամբողջ քաղաքական դաշտում, կամ հասարակական-քաղաքական դաշտում, անգամ այն սուբյեկտների շրջանում, որոնք դժգոհում են նախկին համակարգի հանդեպ ուշադրությունից և կոչ են անում մոռանալ: Որովհետև նրանց պետք է, որպեսզի լինեն այդ ուժերը, որ լինի նաև նրանց մոռանալու կոչի առիթը: Քանի որ հակառակ դեպքում առաջանալու է խոսքի, բովանդակության, ասելիքի վակուում: Իսկ այդպես բոլորը ասելիք են ստանում նախկին համակարգի ուժերի աշխույժ գոյության շնորհիվ, բոլորը՝ օգտագործելով այդ հնարավորությունը՝ ամեն մեկն իր քաղաքական հաշվարկի տրամաբանությամբ: Դա է Հայաստանի հասարակական-քաղաքական գերիշխող տրենդը, ըստ այդմ պետք չէ համարել, թե այն ձևավորվում է հանրային ուշադրությամբ:

Հանրությունը զբաղված է իր առօրյա հոգսով, իսկ քաղաքականություն ստեղծելն ու ձևավորելը քաղաքական ուժերի խնդիրն է: Ինչ ստեղծում են, կամ ինչպես ու ինչքան ստեղծում են, այդքան էլ արժանանում են ուշադրության, այդքան էլ բաշխում է իր ուշադրությունը հանրությունը: Քաղաքական ռացիոնալությունը պահանջում է ճանաչել և ընդունել այդ պարզ իրողությունը, անել համարժեք հետևություններ ու աշխատել քաղաքական ստեղծարարության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Կասկած չկա, որ դա բարդ խնդիր է, ըստ այդմ՝ հարցը առկա իրողությունների համար որևէ մեկի հասցեին քննադատությունը կամ ընդդիմախոսությունը չէ, թեև, անշուշտ, կա նաև քաղաքական ռեֆորմացիայի միտված քաղաքականության խնդիր: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակի փոփոխությունը պահանջում է ժամանակ և ջանք, բայց ամբողջ հարցն այն է, թե որքանով է արձանագրված փոփոխության վեկտորն ու որքանով է գնահատված, ախտորոշված բուն խնդիրը, որքանով է արձանագրված, որ քաղաքականությունը ստեղծագործություն է, որևէ գործընթաց, երևույթ, որևէ մեխանիզմ ստեղծելու և զարգացնելու հմտություն, անկախ կարգավիճակից՝ իշխանություն ես, թե ոչ: Ավելին, իշխանության կարգավիճակի բացակայությունը թերևս ապահովում է առավել ազատ միջավայր՝ ծանր պատասխանատվությունից և դրա հոգեբանական ու այլ բնույթի ճնշումից ազատ միջավայր: Ո՞վ կստեղծի Հայաստանում նոր որակի քաղաքականություն, որպեսզի արժանանա հանրության ուշադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում