Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Մասիսի քաղաքապետը նորից կկալանավորվի․ Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել դատախազության փաստարկները

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018 թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ:

Վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 2019 թվականին ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում։

Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին:

«Ըստ էության, որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ հիմնավորված է համարել դատախազության դիրքորոշումը Դավիթ Համբարձումյանի պարագայում գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ ուղղակի ամրագրել է, որ ստորադաս դատարանները վերոնշյալ որոշումները կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների այնպիսի էական խախտումներ,որոնք հիմք են նրանց կայացրած դատական ակտերը բեկանելու համար»,- նշում է Աբրահամյանը։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել Դ. Համբարձումյանին քննության այդ փուլում մեղսագրված արարքների կատարման եղանակին, ընդգծել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ենթադրյալ հանցանքը կատարելիս նրա՝ զինված լինելու, պաշտոնատար անձ լինելու հանգամանքները: Վերջինս նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համատեքստում դիտարկվում է որպես էական հանգամանք անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս՝ հաշվի առնելով իր պաշտոնի և հասարակական դիրքի օգտագործմամբ վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու և դրանով իսկ գործի քննությանը խոչընդոտելու առումով ունեցած առավել մեծ հնարավորությունները, առավելևս այն պայմաններում, երբ գործով որպես մեղադրյալ ներգրավվածների մեջ կան անձինք, ովքեր աշխատել են նրա ենթակայության ներքո, գտնվել են նրանից ծառայողական կախվածության մեջ, կամ որոնք նրա հետ գտնվել են մերձավոր, ազգակցական հարաբերությունների մեջ:

Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, հանգել է չափազանց կարևոր հետևության առ այն, որ նման փաստական հանգամանքների պարագայում անձի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց:

«Ցավոք, սակայն, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ:

Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին»,- նշում է Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում