Friday, 17 07 2026
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործընթացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018թ. հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15 մլն ՀՀ դրամ սուբսիդիա:

Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես դրամաշնորհ, հատկացվել է ևս 12 մլն ՀՀ դրամ գումար:

Դրանց հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով նույն թվականի ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել ՀՀ Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին:

Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել:

Փաստորեն, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.000.000 ՀՀ դրամ՝ հավելավճարի, գործուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15լ բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի համար նախատեսված գումարները:

Բացի դրանից՝ ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. «Աղձքում» պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6 մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին և ավտոմեքենաների վարձակալություններին: Ընդ որում, ներքին աուդիտը պեղումների գործընթացի արդյունավետությունը համարել է խնդրահարույց՝ աշխատանքային խմբում համապատասխան մասնագետների բացակայության պատճառաբանությամբ:

Այսինքն՝ նախարարության և կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով պեղումների համար հատկացված միջոցների փաստացի կատարված ծախսերի անհամապատասխանությունը նախահաշվին, պեղումների համար կարևոր մասնագիտական ծառայությունների համար հատկացված 11.6 մլն ՀՀ դրամի միջոցները պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղել են արշավախմբի անդամների փոխադրումներին և ծառայողական գործուղումներին, թեև դրանց համար արդեն իսկ հատկացված են եղել ֆինանսական միջոցներ: Բացի դրանից՝ արշավախումբը համապատասխան մասնագետներով համալրված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքներն ընդունել են որպես պատշաճ կատարված պարտավորություն՝ պետությանը պատճառելով նույնքան վնաս:

Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված՝ առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում