Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ռուսաստանը պատվաստանյո՞ւթ է պարտադրում ԵՏՄ-ին

Ռուսաստանն ու Ղազախստանը կառավարությունների մակարդակով համաձայնագիր են ստորագրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մատակարարման համար: Համաձայնագրով նախատեսվում է պատվաստանյութի երաշխավորված մատակարարում դրա փորձարկման բոլոր փուլերի ավարտից հետո:

Հայտնի է, որ Ռուսաստանն առաջին պետությունն է աշխարհում, որ հայտարարել է պատվաստանյութի գրանցման մասին՝ դա անելով նախագահի մակարդակով: Պուտինը հայտարարել էր անգամ, որ պատվաստանյութը փորձարկվել է նաև իր դստեր վրա, առանց որևէ հետևանքի:

Աշխարհում արդեն մի քանի ամիս ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման աշխատանք, յուրօրինակ մրցավազք՝ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, այլ երկրներ: Ռուսաստանը փաստորեն գրանցման իմաստով առաջ է անցել բոլորից, թեև կան միջազգային կասկածներ ռուսական պատվաստանյութի արդյունավետության և վստահելիության տեսանկյունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է ռուսական պատվաստանյութը:

Բայց Մոսկվան փաստորեն արդեն համաձայնություններ է ապահովում պատվաստանյութի առաքման իմաստով: Մասնավորապես, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է, որ Բելառուսը կլինի առաջին պետությունը, որ կստանա ռուսական պատվաստանյութը: Այն, որ Բելառուսում առկա բավականին թեժ քաղաքական վիճակի ֆոնին Պուտինն ու Լուկաշենկոն գտնում են պատվաստանյութի հարց քննարկելու ժամանակ և ցանկություն, վկայում է, որ պատվաստանյութի խնդիրը ոչ պակաս քաղաքական և աշխարհաքաղաքական է, և պատահական չէ, որ դրա վերաբերյալ պայմանավորվածություն է կայացվում հենց ներբելառուսական թեժ իրավիճակի ֆոնին: Դա առնվազն հարց է առաջ բերում՝ արդյոք Լուկաշենկոյի օգնության խնդրանքին ի պատասխան Պուտինը կարո՞ղ էր տալ հավանություն՝ պայմանով, որ կորոնավիրուսը ամիսներ շարունակ «անտեսած» Լուկաշենկոն պարտավորվի ստանալ ռուսական պատվաստանյութը Բելառուսի համար:

Հատկանշական է նաև, որ հաջորդիվ հայտնի է դառնում Ղազախստանի մասին: Արդյոք Մոսկվան պատվաստանյութի պայման է դնելու ԵՏՄ բոլոր երկրների՞ առաջ կամ գուցե ԱՊՀ երկրների՞ առաջ: Այդ իմաստով հարկ է սպասել, թե արդյոք այդ առնչությամբ նորություններ կլինե՞ն ռուս-ադրբեջանական դաշտում, որտեղ նախօրեին Շոյգուի այցն էր Բաքու, իսկ այսօր Ադրբեջանի արտգործնախարարի այցն է Մոսկվա:

Այդ ֆոնին էլ հատկանշական է, որ Հայաստանում հերթական բավականին թեժ տեղեկատվաքարոզչական շրջապտույտում է հայտնվել առողջապահության նախարարի հարցը, որը վարչապետի որոշումով մեկնել է արձակուրդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում