Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն էհայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների կապակցությամբ։

Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է արվում այլևայլ պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն մեղադրանքներով կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Վերջին դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող
կեղծիքներն ու զրպարտանքները։

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս վարակը՝ տարածվելով վերածվի հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել երկրի տնտեսության համար: Միայն այն փաստը, որ վերջին կես տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով, իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը, ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է
հանքարդյունաբերությունը:

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ, բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ:

Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:

Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները, մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի
շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող ընկերությունների բնականոն գործունեության վրա։

Կոչ ենք անում և պահանջում ենք վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և
բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր օգուտները և չեզոքացնելով հնարավոր վտանգները, այնպես, ինչպես դա արվում է բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով ընդօրինակելի երկրներում։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն պահանջներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում