Իսպանացի սննդաբան Այտոր Սանչեսը կոճապղպեղը համարում է մարդու օրգանիզմի համար անփոխարինելի մթերք, գրում է իսպանական La Vanguardia թերթը:
Փորձագետի խոսքով՝ կոճապղպեղը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում է ազատվել սրտխառնոցից: Դրա համար սննդաբանը խորհուրդ է տալիս կոճապղպեղի բլիթներ ուտել կամ կոճապղպեղի թեյ խմել:
Շաքարախտով տառապողները պետք է կոճապղպեղը զգուշությամբ օգտագործեն, քանի որ այն մեծացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, զգուշացրեց փորձագետը:
Սննդաբանը զգուշացրել է խուսափել մեծ քանակությամբ կոճապղպեղ օգտագործելուց, քանի որ դա կարող է մարսողական խնդիրներ առաջացնել: Եթե մթերքը որպես համեմունք օգտագործեք, կողմնակի ազդեցություններից զերծ կմնաք։









































