Friday, 07 06 2024
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը

Թուրքիան ընդունում է, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է ձայնի իրավունք ունեցող երկիր

Դիվանագիտական հարթակում, այսպես ասած, հակաթուրքական ուժերի շահերը, տեսակետները համընկնում են և դրա առաջին մեղավորը Թուրքիայի նախագահ Էրդողանն է ու տարածարջանային իր ագրեսիվ քաղաքականությունը։ Սակայն դա չի նշանակում, որ այդ հակաթուրքական կոալիցիայի անդամ համարվող երկրները հարկ եղած դեպքում պատրաստ են վտանգի պահին իրենց ռազմական ուժերով միմյանց փոխօգնության հասնել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Էգեյան ծովի և արևելյան միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։ Անկարան շարունակում է Կիպրոսի ափերին գազի հետախուզումը՝ ներգրավելով ռազմական նավատորմը։ Հունաստանի ու Թուրքիայի միջև արդեն ոչ մեծ բախումներ են արձանագրվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների վերաբերյալ իր աջակցություն է հայտնել Հունաստանին և Կիպրոսին։ «Արևելյան միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգել միջազգային իրավունքը և դադարեցնել Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,- ասված էր մեր արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։ Դրան, իհարկե, Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը չուշացավ։ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված էր․ «Տեսնում ենք, որ արևելյան միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանն աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ, իր տեղի հետ կապված, սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ արևելյան միջերկրականի»։

Աքսոյը, հիշեցնելով Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, դրանից հետո էլ Հայաստանի՝ արևելյան միջերկրականի մասին կարծիք հայտնելը «չափն անցնելու ու անպատասխանատվության օրինակ» է որակել։ «Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել»,- ասել է Աքսոյը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով, Թուրքիան այս հայտարարությամբ ընդունում է, որ Հայաստանն իր տարածաշրջանում դարձել է ձայնի իրավունք ունեցող երկիր, արդեն դատապարտում է Միջերկրական ծովի արևելյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, որը, բնականաբար, դուր չի գալիս Թուրքիային։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հունաստանի ու Կիպրոսի հետ մեր բարեկամությունը լրիվ անկեղծ հիմքերի վրա է դրված, ինչը չենք կարող ասել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին։

«Սա, իհարկե, չի կարող չգցել թուրքական կողմի տրամադրությունը։ Մենք տեսնում ենք իրենց հակառակ հայտարարությունը։ Ես այստեղ նաև տեսնում եմ նախանձի խնդիրը։ Տեսեք, երբ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Կիպրոսին ու Հունաստանին, կամ հակառակը՝ նրանք են մեզ աջակցություն հայտնում, շահադիտական նպատակներ այստեղ չկան։ Կիպրոսից կամ Հունաստանից որևէ տնտեսական օգուտ կամ զիջում պոկելու խնդիր չկա։ Մինչդեռ, մենք նույնը չենք կարող ասել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մասով, չնայած որ նրանք համարվում են իբրև եղբայրական ժողովուրդ՝ մեկ ազգ երկու պետություն հայտնի բլեֆը չհաշված, որը նրանք առաջ են քաշում։ Էլ չասեմ, որ Թուրքիան մշտապես հանդես է գալիս արցախյան խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ, բայց իրականում Ադրբեջանին ոչինչ չտվող դատարկ հայտարարություններով։ Հենց այդ պատճառով է, որ Թուրքիան Հայաստանին ներկայացրեց երեք նախապայման՝ առաջնային պլան մղելով արցախյան հիմնախնդրի հարցը։ Մինչդեռ այս նախապայմանը ուղիղ չի առնչվում Թուրքիային։ Սա կատարվում է ուղղակի Ադրբեջանից տնտեսական օգնություն կորզելու նպատակով»,- մանրամասնեց թուրքագետը։

Թուրքագետը նկատեց, որ Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում Թուրքիայի ունեցած խնդիրները տարբեր երկրների հետ, ինքնին խնդիրներ են ստեղծում նաև Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանը բարոյական իմաստով պարտավոր է իր աջակցությունը հայտնել Թուրքիային։ «Վերջին շրջանում մեկ-երկու հայտարարություն տեսա Ադրբեջանի կողմից, որոնք ունեին հակահայկական բնույթ, ուղղված էին հենց Հայաստանին, քան Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի երկրներին։ Ամեն դեպքում, ինչքան այս իրավիճակը թեժանա, այնքան Ադրբեջանի համար ավելի ծանր կլինի»,- տեսակետ հայտնեց ոլորտի մասնագետը։

Հակաթուրքական կոչված կոալիցիայի մեջ կարևոր դեր ունի նաև Իսրայելը, որի հետ հրաշալի հարաբերություններ ունի Ադրբեջանը։ Հունաստանն ու Կիպրոսն այս հարցում համագործակցում են Իսրայելի հետ, որն օրերս հայտարարեց ԱՄԷ-ի հետ պատմական համաձայնագրի մասին, Լիբիայում Թուրքիային դիմակայում է Եգիպտոսը, Ֆրանսիան կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Ըստ Գաբրիելյանի՝ Ադրբեջանի հրաշալի հարաբերությունները Իսրայելի հետ, ցույց են տալիս, որ Էրդողանի կամ Թուրքիայի ցավը Ալիևի կամ Ադրբեջանի ցավը չէ։ «Ադրբեջանը շարունակում է շատ լավ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան, չակերտավոր, հանուն Ադրբեջանի արդեն գրեթե 20 տարի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, վատացրել է հարաբերությունները Հայաստանի հետ։ Իսկ ահա Ադրբեջանը հաշվի չի առնում Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է իր աջակցությունը հայտնի Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և մյուս երկրների հետ Թուրքիայի դիմակայությանը։ Այս առումով շատ ծանր իրավիճակ է ստեղծվել նաև Ալիևի համար»,- նշեց Հայկ Գաբրիելյանը։ Թուրքագետը համոզված է՝ Թուրքիան չունի այնքան կշիռ հարևան բոլոր երկրների, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ լուրջ խնդիրները հաղթահարելու համար։ Թուրքիայի տնտեսական իրավիճակը բավական բարդ է և, Գաբրիելյանի խոսքերով, Էրդողանի հիմնական հույսը շարունակում է մնալ Ռուսաստանը և նախագահ Պուտինը։

«Այս իրավիճակը Էրդողանին մղում է դեպի Պուտինի գիրկը։ Թուրքիայի ներսում էլ մեծանում է դժգոհությունը Էրդողանի գործողություններից, քանի որ թուրքական ընդդիմությունը ամենուրեք հայտարարում է, որ իրականում Էրդողանը ստում է՝ ասելով, թե թուրքական շահն է պաշտպանում։ Ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը միայն անձնական շահն է պաշտպանում ու ցանկանում է պատմության մեջ ավելի խոր հետք թողնել ու շատ քայլեր է անում ի հակառակ Թուրքիայի պետական շահերին։ Էրդողանի անձնական ու Թուրքիայի պետական շահերը շատ դեպքերում չեն համընկնում, արդյունքում տուժում են միլիոնավոր քաղաքացիներ»,- իր խոսքն ամփոփեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում