Friday, 24 07 2026
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության

«Սերժ Սարգսյանի համար Խաչատուրովն ավելի կարևոր էր, քան զոհերը, որ ունեցանք մի քանի օրվա մեջ»

Օրերս Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչու ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, այժմ Մարտի մեկի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Սարգսյանը, մասնավորապես, ասաց, որ ըմբռնումով է մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը․

«Մարդը կյանքը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, բայց մարդիկ հերյուրանք էին տարածում, թե բիլիարդ էր խաղում: Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր կյանքը նվիրեք մի գործի, բայց մարդիկ հեքիաթներ պատմեն ձեր մասին… Կարծում եմ՝ կանցնի ժամանակ և նա էլ առիթ կունենա լրագրողների հետ խոսելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Վերջինիս համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի միակ նպատակն իր թիմակիցներին պաշտպանելն է, և, չնայած նա ասել էր, որ անկեղծ զրույցի է եկել, այդպես, իհարկե, չեղավ․

«Երբ Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ Էջմիածին էր գնում, Մանվել Գրիգորյանին էր գովաբանում, Խաչատուրովն էլ նույն կարգավիճակում է հիմա։ Նսեմացնել ասելով՝ քրեական գործի հարուցո՞ւմը նկատի ունի։ Սարգսյանը, փաստորեն, Խաչատուրովին ու մյուսներին պաշտպանելու մղումով էր խոսում։ Խաչատուրովը չունի և երբեք էլ չի ունեցել լավ համբավ, նա կոռումպացված գեներալներից է։ Իսկ Սարգսյանն իր թիմակիցներին միշտ էլ ծածկել է և բացարձակապես հաշվի չի առել՝ հանցագործ է այդ մարդը, կոռումպացված է, թե ինչ է, բայց մենք գիտենք իր թիմը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սարգսյանի մտքին, թե Խաչատուրովը վիրավորված է խոսակցություններից, ըստ որոնց՝ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ինքը բիլիարդ խաղալիս է եղել, Ժաննա Ալեքսանյանը հարց հնչեցրեց՝ իսկ ինչո՞ւ Սարգսյանը չի ասում, որ զինվորները հանկարծակիի են եկել․

«Ո՞վ էր պատասխանատուն այդ ժամանակ․Խաչատուրովը, չէ ՞։ Ենթադրենք՝ բիլիարդ չէր խաղում, ուրիշ բան էր անում, ի՞նչ։ Սերժ Սարգսյանը զոհերը չի կարևորել, Խաչատուրովն իր համար ավելի կարևոր էր, քան զոհերը, որ ունեցանք մի քանի օրվա մեջ։ Նա երբեք չի ունեցել արդարության զգացում, երբեք հանրության հետ հաշվի չի նստել և նույնը անում էր երեկվա ասուլիսի ժամանակ։ Նրանք բարոյապես էլ իրենց մեղավոր չեն զգում՝ գոնե զոհերի հիշատակի առջև։ Իսկ Խաչատուրովը ե՞րբ է պարկեշտ, օրինակ ծառայող գեներալ եղել, որ հիմա էլ նսեմացնում են։ Լավ են անում՝ նսեմացնում են, իսկ նույն զինծառայողներն ի՞նչ են տեսել Խաչատուրովից»։

Անդրադառնալով Սարգսյանի պնդմանը, թե որևէ ՀՀԿ-ական երբևէ չի փորձել վարկաբեկել կամ արժեզրկել բանակը, ինչը հիմա են փորձում անել, իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ գործող կառավարությունը հիմա փորձում է փոխել բանակը․

«Սնունդը փոխել են, փորձում են կարգի բերել, մենք տեսանք, որ կադրային վերջին փոփոխություններն էլ դրական էին։ Իսկ ի՞նչ էին անում հանրապետականները, բանակն իրենց համար կոռուպցիայի աղբյուր էր, ի՞նչ էին անում։ Իրենց չափանիշները լրիվ ուրիշ են, հանրության, մարդկության հետ առնչություն չունեն, ոչինչ են իրենց չափանիշները»,- եզրափակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում