Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Վարագ Սիսեռյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապե՞տ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:

Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը և Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է:

Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,-հայտարարեց Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ Սիսեռյանի հանդուգն պահվածքի համար մի անգամ արդեն ՀՀ վարչապետը հրահանգել էր կապարակնքել նրա աշխատասենյակի դուռը, և նրան տրվել է կառավարությունում ավելի փոքր աշխատասենյակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում