Friday, 07 06 2024
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն

Սերժ Սարգսյանի և բոլորի անկեղծության պահը

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սերժ Սարգսյանի «անկեղծ զրույցը» այդքան էլ անկեղծ չի ստացվել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, որ արել է Սարգսյանը իր գրասենյակի տարածած տեսանյութերում:

Բանն այն է, որ դա ավելի շատ նման է հերթապահ զրույցի, քան անկեղծի: Ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը չի հավատում իր իսկ խոսքերին: Գուցե նա հավատում է անկեղծ, և գուցե այդ առումով նա իսկապես էլ անկեղծ է՝ այն տեսանկյունից, թե ինչպես է գնահատում իրադարձությունները: Խոշոր հաշվով, ապրիլյան քառօրյան իրապես Ադրբեջանի ռազմաքաղաքական պարտությունն էր: Դա չի նշանակում, որ մենք չպետք է դիտարկենք մի քանի դիրքային կորստի պատճառները, ուսումնասիրենք հանգամանքները:

Ի վերջո, պետք է արձանագրել, որ տավուշյան հաղթանակը գուցե հենց արդյունքներից մեկն էր՝ ապրիլյան քառօրյան լավ ուսումնասիրելու և հետևություններ անելու արդյունքներից մեկը: Մենք, ի դեպ, հեռու ենք մտքից, թե այդ հետևությունը և ուսումնասիրությունը արվել է միայն վերջին երկու տարիներին: Ամենևին, կասկած չկա, որ հայկական զինուժում հետևություններն արվել են ապրիլյանից անմիջապես հետո, իսկ գուցե նույնիսկ հենց մարտերի ընթացքում:

Ապրիլյանի առումով անկեղծության հարցը, սակայն, բոլորովին այլ տեղում է՝ ռազմաքաղաքական իրողությունների լայն շրջանակում, որովհետև հակառակ պարագայում կստացվի, որ մենք ռեգիոնալ լայն նշանակության իրավիճակն ու զարգացումները ենթարկում ենք ընդամենը մեխանիկական վերլուծության և քննարկման՝ այսքան ենք կորցրել, թե այսքան, 80-ականների էր զենքը, թե 90-ականների, հաղթանակ էր, թե կորուստ, և այլն, և այլն: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանը չի անկեղծացել, որովհետև չի շոշափել հենց այդ դրվագները և հարցերը՝ սկսած հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական անցուդարձից ու հանգամանքներից՝ այդ փուլի, մինչև Հայաստանի, այսպես ասած, ռազմավարական դաշնակից և այդ փուլում Ադրբեջանի մահաբեր սպառազինության մոտ 80 տոկոսի մատակարար Ռուսաստանի քաղաքականություն:

Սերժ Սարգսյանը չի անկեղծացել, որովհետև չի շոշափել այդ թեմաները: Այստեղ է ապրիլյան քառօրյայի «անկեղծության պահը»՝ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ընդհանրապես հայաստանյան որևէ քաղաքական դերակատարի համար: Այստեղ է, որ հարցերն ու պատասխանները, քննարկումները, գնահատականները պետք է օգնեն մեր հանրությանը բացել քառօրյայի ամբողջ պատկերը, Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական սանձարձակության և գրոհի, այսպես ասած, անատոմիան:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում